[email protected]

Սոնոգրաֆիա

Ճառագայթային ախտորոշման ժամանակակից մեթոդներն անսահմանափակ հնարավորություններ են ստեղծում։ Դրանք ոչ միայն վաղ շրջանում հայտնաբերում են առկա խնդիրները, այլև ճշգրիտ կանխորոշում բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկերը։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում առկա ժամանակակից սարքավորումները, հետազոտության արդյունքների մշակման և պահպանման թվայնացումը հնարավորություն են տալիս հետազոտության արդյունքներն անսահմանափակ ժամանակով պահպանել պացիենտի էլեկտրոնային «հիվանդության պատմության» մեջ։

Մեր փորձառու մասնագետների կողմից իրականացված ճշգրիտ հետազոտությունները որոշիչ են պացիենտի ճիշտ ախտորոշման և հետագա արդյունավետ բուժման գործում։

ՈւՁՀ-ն այսօր լայնորեն կիրառվում է բժշկության գրեթե բոլոր ոլորտներում։ Եվ դա զարմանալի չէ, որովհետև ուլտրաձայնային հետազոտությունը բացարձակ անվտանգ է, լիովին անցավ, անհամեմատ արագ և շատ ինֆորմատիվ։

«Վարդանանց»-ում Toshiba ընկերության արտադրության նորագույն ուլտրաձայնային սարքավորումների բարձր զգայնության տվիչներն ապահովում են՝

  • որովայնի խոռոչի
  • հետորովայնամիզային տարածության
  • փոքր կոնքի խոռոչի օրգանների
  • վահանագեղձի
  • կրծքագեղձերի
  • հոդերի
  • փափուկ հյուսվածքների
  • ամորձիների
  • աչքերի

հետազոտությունների բարձրորակ և ճշգրիտ արդյունքներ։

Վերջին սերնդի մեր սոնոգրաֆը թույլ է տալիս նաև հետազոտության ընթացքում իրականացնել

  • հյուսվածքների նմուշառում
  • վահանագեղձի և կրծքագեղձի էլաստոգրաֆիա
  • անոթների դուպլեքս հետազոտություն։

Զանգահարե՛ք +𝟑𝟕𝟒 (𝟏2) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 հեռախոսահամարով և գրանցվեք։

Կենտրոնական կլինիկա
Ամորձիների սոնոգրաֆիա 15.000 AMD
Առնանդամի սոնոգրաֆիա առանց դեղորայքային փորձի 15.000 AMD
Գլխուղեղի սոնոգրաֆիա երեխաների մոտ 10.000 AMD
Երկու հոդի սոնոգրաֆիա 20.000 AMD
Երկու հոդի սոնոգրաֆիա տնային պայմաններում 40.000 AMD
Թոքերի սոնոգրաֆիա 10.000 AMD
Թոքերի սոնոգրաֆիա (առաջատար մասնագետ) 15.000 AMD
Թոքերի սոնոգրաֆիա տնային պայմաններում ՝ որևէ այլ հատվածի կամ հատվածների հետ համակցված 15.000 AMD
Թոքերի սոնոգրաֆիա տնային պայմաններում կիրակի և տոն օրերին 35.000 AMD
Կոնք-ազդրային հոդավորման սոնոգրաֆիա երկու հատված (մինչև 7 ամսական երեխաների համար) 15.000 AMD
Կոնք-ազդրային հոդավորման սոնոգրաֆիա մեկ հատված (մինչև 7 ամսական երեխաների համար) 10.000 AMD
Կրկնակի տրանսռեկտալ սոնոգրաֆիա 10.000 AMD
Մեկ հոդի սոնոգրաֆիա 15.000 AMD
Մեկ հոդի սոնոգրաֆիա տնային պայմաններում 30.000 AMD
Ներհեշտոցային 3D/4D սոնոգրաֆիա (ուլտրաձայնային GE սարքով) սոնոգրաֆիստի կողմից 25.000 AMD
Ներհեշտոցային հետազոտություն 15.000 AMD
Պարանոցի օրգանների համալիր սոնոգրաֆիա 12.000 AMD
Պտղի 3D/4D դոպլերոմետրիա սոնոգրաֆիստի կողմից 25.000 AMD
Պտղի սոնոգրաֆիա 15.000 AMD
Սոնոգրաֆիա 1 հատված (բացի թոքերից) տնային պայմաններում կիրակի և տոն օրերին 35.000 AMD
Սոնոգրաֆիա 2 հատված (բացի թոքերից) տնային պայմաններում կիրակի և տոն օրերին 45.000 AMD
Սոնոգրաֆիա երեք և ավելի հատված տնային պայմաններում 40.000 AMD
Սոնոգրաֆիա երեք հատված 22.000 AMD
Սոնոգրաֆիա երկու հատված 17.000 AMD
Սոնոգրաֆիա երկու հատված տնային պայմաններում 35.000 AMD
Սոնոգրաֆիա մեկ հատված 12.000 AMD
Սոնոգրաֆիա մեկ հատված տնային պայմաններում 30.000 AMD
Սոնոգրաֆիա չորս հատված 27.000 AMD
Վահանագեղձի էլաստոգրաֆիա 15.000 AMD
Տրանսռեկտալ սոնոգրաֆիա 15.000 AMD
Փոքր կոնքի օրգանների կրկնակի սոնոգրաֆիա 3.500 AMD
Ֆոլիկուլոմետրիա՝ առաջին այցելություն 10.000 AMD
Ֆոլիկուլոմետրիա՝ հետագա այցելություն 5.000 AMD