Հաճախ տրվող հարցեր
Չե՞ք կարողանում գտնել ձեր հարցի պատասխանը:
Գրեք հարցը, և մեր մասնագետը կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվությունը։Հարգելի՛ այցելու,
Ելնելով օրենքի պահանջից՝ ցանկացած բուժհաստատությունում ծառայությունների մատուցումը սկսվում է այցելուի նույնականացման գործընթացից։
«Վարդանանց»-ում մինչև 2022թ․ փետրվարի սկիզբը այցելուի նույնականացումը կատարվում էր յուրաքանչյուր այցելության ժամանակ՝ անձը հաստատող ներկայացված փաստաթղթից տվյալները ձեռքով հաշվառման համակարգ ներբեռնելու միջոցով։ Դա երբեմն հանգեցնում էր որոշակի անճշտությունների և վրիպումների, ինչի հետևանքով նույն այցելուն ունենում էր մեկից ավելի գրանցում։
Նման սխալներից զերծ մնալու նպատակով «Վարդանանց»-ը որոշում է կայացրել.
Թվայնացնել անձնական տվյալների մուտքագրումը և պահպանումը՝ անցնելով անկետաների էլեկտրոնային ձևաչափին։
Նվազեցնել անձնական տվյալների մուտքագրման գործընթացում մարդկային սխալի գործոնը՝ տվյալները ներբեռնելով միանգամից անձնագրերի բազայից, որը վարվում և պահպանվում է Բնակչության պետական ռեգիստրում (ԲՊՌ)։
Այցելուն, համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (7-րդ հոդվածի 3-րդ մաս), ստորագրում է ԲՊՌ-ից թարմ տվյալներ տրամադրելու իր համաձայնությունը։
Սրա հետ մեկտեղ, սույն փաստաթուղթը ստորագրելուց հրաժարվելու դեպքում պահպանվում է սպասարկման նախորդ ձևաչափը։
- Զանգահարելով 011 59 21 00 համարով։
- Առցանց եղանակով՝ սեղմելով կայքի գրանցում կոճակը։
- Սոցիալական ցանցերի մեր էջերով։
Այո, իհարկե: Սակայն, որոշ դեպքերում Ձեր հայտը քննարկելու համար ապահովագրական ընկերությունները պահանջում են հավելյալ տեղեկատվություն: Կասկածների կամ հարցերի առաջացման պարագայում կապ հաստատեք Ձեր ապաահովագրական ընկերության հետ:
Այո: Լաբորատոր հետազոտության արդյունքները մենք տրամադրում ենք նույն օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ նմուշառումը կատարվել է աշխատանքային օրերին ժամը 18:00-ից, իսկ շաբաթ օրերին՝ 16.00-ից հետո և եթե կա որակի կրկնակի հսկողության կամ երկրորդ մասնագետի կարծիքի անհրաժեշտություն։
- «Վարդանանց» պոլիկլինիկայի անդամ դառնալու համար անհրաժեշտ է մոտենալ մեր ցանկացած մասնաճյուղ և տեղում լրացնել հայտը։