Ծառայություններ
Ինչպե՞ս ստանալ ծառայություններ
Գանգատներ ունեք, բայց չգիտե՞ք, թե որ մասնագետին դիմել
Զանգահարեք +𝟯𝟳𝟰 𝟭𝟭 𝟱𝟵 𝟮𝟭 𝟬𝟬 համարով և գրանցեք Ձեր այցը թերապևտի մոտ։
Ձեր գրանցված օրը բժշկական կենտրոն այցելեք նշանակված ժամից 15 րոպե շուտ և տեղում ստացեք բուժօգնություն։
Կամ՝
Ամրագրեք Ձեր այցն առցանց՝ մուտք գործելով Ձեր անհատական կաբինետ։
Կարող եք նաև՝
Պատվիրել տնային կանչ
Անհարմա՞ր է այցելել բժշկական կենտրոն, ուրեմն մենք կայցելենք Ձեզ։
Պատվիրեք տնային կանչ և մեր փորձառու բժիշկներն ու բուժքույրերը Ձեզ բժշկական օգնություն կտրամադրեն Ձեզ հարմար ժամին, Ձեզ հարմար վայրում։
Հնարավորություն ունեք անգամ՝
Հեռահար խորհրդատվության
Դուք կարող եք օգտվել հեռահար խորհրդատվությունից՝ կապվելով Ձեր բժիշկների հետ աշխարհի ցանկացած կետից։
Զանգահարեք +𝟯𝟳𝟰 𝟭𝟭 𝟱𝟵 𝟮𝟭 𝟬𝟬 համարով և ամրագրեք Ձեր խորհրդատվության օրն ու ժամը։
Ուշադրություն
Խնդրում ենք հետևել մեր ներքին կանոններին՝ Ձեր իսկ հարմարավետության համար։
Խնդրում ենք Ձեզ նախապես միացնել հեռախոսի անձայն ռեժիմ կամ անջատել այն։
Խնդրում ենք բժշկական կենտրոն ներկայանալ հարմարավետ հագուստով, առանց օծանելիք օգտագործելու։
Կանանց նաև խնդրում ենք կրծքագեղձի ՈւՁՀ-ից առաջ հանել կրծկալը։ Նախապես զգեստափոխումը կխնայի Ձեր և հաջորդ այցելուների ժամանակը։
Վերնահագուստը անհրաժեշտ է թողնել 2-րդ և 3-րդ հարկերի հանդերձարաններում։
Ձեզ բժշկի սենյակ կհրավիրի էլեկտրոնային ցուցատախտակը (տաբլո)՝, նշելով Ձեր կտրոնի համարը։ Խնդրում ենք մինչ այդ չբացել բժշկի սենյակի դուռը։
Անհրաժեշտության դեպքում Ձեզ կօգնեն կատարել վճարումը։
Որոշ հետազոտություններ պահանջում են նախապատրաստում։ Նախապատրաստական այդ կանոններին ծանոթացեք