info@vardanants.am +374 (11) 59-21-00

Ներդրողներին

«Վարդանանց»-ի սիրելի անձնակազմ ու այցելուներ, սիրելի երևանցիներ և համերկրացիներ, հարգելի գործարարներ և ֆինանսիստներ,

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը պատիվ ունի Ձեր ուշադրությանը ներկայացնելու «Վարդանանց» ՆԲԿ-ի կողմից թողարկված՝ 3 տարի ժամկետով, տարեկան 12% եկամտաբերությամբ պարտատոմսեր:

Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ բժշկական հաստատությունը դուրս է գալիս ֆոնդային բորսա և ներգրավում է ֆինանսավորում` կապիտալի շուկայում։

«Վարդանանց»-ի բաժնետերերը՝ ի դեմս Լ. Ալթունյանի, Ա. Մելիքսեթյանի և «Ամբեր Կապիտալ» ներդրումային հիմնադրամի, որի հիմնադիր բաժնետերեր են հանդիսանում Եվրամիությունը և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ), ամենայն բծախնդրությամբ են մոտեցել տվյալ գործարքն առավել հուսալի և ներդրողների համար շահավետ դարձնելու համար:

Մենք անկեղծորեն հետաքրքրված ենք հնարավորինս լայն շրջանակի ներդրողներ ներգրավելու համար, որպեսզի ավելի արագ տեմպերով ապահովենք «Վարդանանց»-ի զարգացումը: Ստանալով կայուն եկամուտ՝ Դուք միաժամանակ աջակցում եք նորարարական տեխնոլոգիաների ներդրմանն ու բուժառուների համար առավել մատչելի և որակյալ առողջապահական ծառայությունների ստեղծմանը։ Առանձնահատուկ ցանկանում ենք նշել, որ մենք հպարտ կլինենք վճարվելիք երաշխավորված տարեկան տոկոսադրույքի հաշվին մեր լուման ունենալ Ձեր բարեկեցությանն աջակցելուն՝ ի շահ Ձեր բիզնեսի և Ձեր ընտանիքի:

Սկսելով մեր համագործակցությունը՝ հավաստիացնում ենք, որ սա միայն սկիզբն է․ բժշկագիտությունն ամենադինամիկ զարգացող ոլորտներից է և մեր համատեղ առաքելությունն է՝ դիմակայել բնության մարտահրավերներին:

Պարտատոմսերի առաջին տրանշը թողարկվել է սահմանափակ քանակով, ուստի, ձևակերպեք հայտն այսօր` դիմելով պարտատոմսերի տեղաբաշխող և վաճառքի գործընկեր Կոնվերս Բանկին։

Ինչպես ձեռք բերել՝

Վստահ ենք՝ սա մեր համագործակցության նոր փուլն է՝ ի նպաստ բժշկագիտությանը և Ձեր ֆինանսական առաջխաղացմանը։

ՎԱՐԴԱՆԱՆՑԻ մասին ավելին՝ այստեղ:

«ՎԱՐԴԱՆԱՆՑ» ՆԲԿ-ի («ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՓԲԸ) ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՀՀ ԴՐԱՄՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 26/02/2025թ. N 1/63 Ա որոշման համաձայն՝ գրանցվել է «Վարդանանց» ՆԲԿ-ի («ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՓԲԸ) կողմից թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է պարտատոմսերի տեղաբաշխողը:
Թողարկված պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2025 թվականի ապրիլի 1-ից՝ ժամը 09:30-ից մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը՝ ժամը 16:30-ն:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիր

Թողարկման վերջնական պայմաններ

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ընթացքում

Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար

Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար

Խորհրդի գործունեության կանոնակարգ

Կանոնադրություն

Կորպորատիվ կառավարման կանոնագիրք

Ներքին տեղեկատվության գաղտնիության պահպանման կանոնակարգ

Անկախ աուդիտորի եզրակացություն 2021

Անկախ աուդիտորի եզրակացություն 2022

Անկախ աուդիտորի եզրակացություն 2023

Կազմակերպական կառուցվածք

Տնօրենների խորհրդի կազմ

Բաժնետերերի խորհրդի կազմ

LOADING