Կինեզոթերապիա
Բոլոր նրանց համար, ովքեր նստակյաց կյանք են վարում կամ` ընդհակառակը, գերակտիվ կենսակերպ ունեն, և արդյունքում ունեն խնդիրներ ողնաշարի կամ հոդերի հետ կապված
բոլոր նրանց համար, ովքեր հոգում են հետկաթվածային, գլխուղեղի և ողնուղեղի վնասումներից հետո կամ կոտրվածքներ ունեցող հարազատների խնդիրները՝ այս տեղեկատվությունը հետաքրքիր կլինի։
Մեր վերականգնողական ծառայությունը մասնագիտացած է նյարդաբանական և օրթոպեդիկ խնդիրներ ունեցող մարդկանց առողջության վերականգնման գործում։
Ծառայությունը համալրված է կինեզոթերապևտիկ և ֆիզիոթերապևտիկ բուժական միջոցառումներով։
Կինեզոթերապիան նախատեսված է հետևյալ խնդիրների դեպքում՝
- հենաշարժական համակարգի խնդիրներ (արթրոզ, հոդերի շարժման ամպլիտուդայի սահմանափակումներ, էնդոպրոթեզավորում և այլն)
- նյարդաբանական հիվանդություններ (կաթված, նեյրոպաթիաներ, թունելային համախտանիշներ, ողնաշարի ճողվածքներ և պրոտրուզիաներ)
- կոտրվածքներից հետո վերականգնում
- վերջույթների անդամահատումներ, պրոթեզավորում
- կեցվածքի շեղումներ (սկոլիոզ, կիֆոզ)
- քայլքի և հավասարակշռության խանգարումներ
- ցավային համախտանիշներ (մեջքացավ, պարանոցի ցավ, մկանացավ, մկանային լարվածություն և այլն)։
Ֆիզիոթերապիայի մասին կարդացեք
Մենք առաջարկում ենք
անհատական վերականգնողական բուժման ծրագիր՝ նորագույն սարքավորումներով հագեցած հարմարավետ դահլիճում (Քոչար մասնաճյուղ, 35/1)։
Առավելագույն արդյունքի հասնելու համար կատարվում են վերականգնողաբանի և նեղ մասնագետի համատեղ քննարկումներ։ Բուժման կուրսի տևողությունը միջինը 15 այց է:
Միջամտությունից անմիջապես հետո կարող եք դուրս գալ կլինիկայից և առանց որևէ սահմանափակման վերադառնալ Ձեր բնականոն կյանքին:
Զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք վերականգնողաբանի խորհրդատվության համար։ Առաջնային խորհրդատվությունն անվճար է։