Ֆիզիոթերապիա
![](https://vardanants.am/portal/specialization-files/fizioterapia-yerevan.jpg)
Ֆիզիոթերապիան վերականգնողական բուժում է:
«Վարդանանց»-ում ֆիզիոթերապևտիկ բուժումը նախատեսված է՝
- հենաշարժական համակարգի հիվանդությունների (արթրիտ, արթրոզներ, ճողվածքներ, օստեոխոնդրոզ, կրնկային խթան, ջլաբորբեր և այլն)
- շնչառական համակարգի հիվանդությունների (քրոնիկական տոնզիլիտ, սինուսիտ, բրոնխիտ, սուր և քրոնիկ օտիտ)
- վնասվածքներից, կոտրվածքներից հետո վերականգնման
- նյարդաբանական հիվանդությունների (նեյրոպաթիաներ, թունելային համախտանիշ, պերիֆերիկ նյարդերի ախտահարումներ)
- հետվիրահատական վերականգնման համար։
Ֆիզիոթերապևտիկ բուժումն օրգանիզմը վերականգնում է երկարատև հիվանդությունից, վնասվածքներից ու վիրահատություններից հետո, կանխարգելում հիվանդությունները։
Ովքե՞ր կարող են լինել մեր այցելուները
Բոլոր նրանք, ովքեր ուզում են հնարավորինս քիչ դեղորայք օգտագործել։
Մենք առաջարկում ենք
Ֆիզիոթերապևտիկ բուժում լավագույն սարքավորումներով (HIL-BTL 6000 M8, BTL-6000 SWT)՝ ապահովելով որակյալ արդյունք։
Մեզ մոտ կիրառվում են ֆիզիոթերապևտիկ հետևյալ պրոցեդուրաները՝
- լազերային թերապիա
- հարված-ալիքային թերապիա
- մագնիսաթերապիա
- ամպլիպուլս
- ուլտրաձայն։
Դրանք բարելավում են արյան շրջանառությունը, ունեն հակաբորբոքային ազդեցություն, կարգավորում են նյութափոխանակությունը։
Ֆիզիոթերապևտիկ բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում։ Նկատելի ազդեցության հասնելու համար կարող է պահանջվել 6-ից մինչև 10 միջամտություն: Մեկ սեանսի տևողությունը յուրաքանչյուր գոտում 7-10 րոպե է։ Միջամտությունից անմիջապես հետո կարող եք դուրս գալ կլինիկայից և առանց որևէ սահմանափակման վերադառնալ Ձեր բնականոն կյանքին:
Ֆիզիոթերապևտիկ բուժում սկսելու համար Ձեզ անհրաժեշտ է ֆիզիոթերապևտի խորհրդատվություն։ Մեզ մոտ առաջնային խորհրդատվությունն անվճար է։
Գրանցվելու համար զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով։