Անհատական ծրագրեր
Առողջապահական մեր փաթեթներն ախտորոշման և բուժման նպատակով համալիր գործողություններ են՝ հաստատված Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և ժամանակակից բժշկագիտությամբ ՝ ապահովելով երաշխավորված արդյունք։
Այդ գործողությունների համապարփակ բնույթը թույլ է տալիս մի կողմից պլանավորել առավել հարմար հաջորդականություն և ժամանակացույց, ինչի շնորհիվ Դուք խնայում եք Ձեր ժամանակը։ Մյուս կողմից՝ առանձին ծառայությունների համար առաջարկվում են ավելի ցածր գներ, ինչի հաշվին էլ խնայում եք Ձեր գումարները:
«Վարդանանց»-ում Ձեզ առաջարկում են
«Ճանաչիր քեզ» կանխարգելիչ բուժզննման փաթեթը:
Անցնելով համապարփակ բուժզննում՝ Դուք ստանում եք Ձեր օրգանիզմի ամբողջական վիճակի նկարագիրը: Բուժզննումը նախատեսում է այնպիսի զգայուն մեթոդներ, որոնք թույլ են տալիս գրեթե բոլոր հիվանդություններն ախտորոշել սկզբնական փուլերում:
Նախատեսված են առանձին փաթեթներ՝ 19-ից մինչև 37 և 37-ից բարձր տարիքի կանանց և տղամարդկանց համար:
«Ուշադրության կենտրոնում»-ը ծրագիր է 75-ն անց և 1-2 խմբի հաշմանդամների համար։ Նրանց հարկավոր է տարեկան երկու անգամ բուժզննում անցնել, ամսական՝ առնվազն մեկ անգամ բժշկի խորհրդատվություն, շաբաթական՝ առողջության մշտադիտարկում բուժանձնակազմի նախաձեռնությամբ:
Համաձայն ԱՀԿ-ի հրահանգների՝ տարեկան պարբերական զննումները պարտադիր են 45-ից բարձր տարիքի բնակչության համար:
«Առողջ բալիկ»-ը հնարավորություն է տալիս կյանքի առաջին իսկ օրից Ձեր երեխայի առողջության ապահովումը և նորմալ աճի հսկողությունն իրականացնել փորձառու մասնագետների օգնությամբ, հարմարավետ պայմաններում, հոգատար ու ջերմ մթնոլորտում։ ՀՀ ԱՆ կողմից նախատեսված բոլոր գործողությունները ներառած այս փաթեթը համալրված է եվրոպական լյուքս դասի ծառայություններով:
«Բուժվիր տանը» /Ցերեկային ստացիոնար փաթեթները նախատեսված են այն հիվանդությունների դեպքում, որոնք պահանջում են դեղերի ընդունման հսկողություն, ներարկումներ, մասնագիտական միջամտություն և հսկողություն՝ ամբողջ օրվա ընթացքում:
Ինչու՞ ընտրել մեր փաթեթները
Անհատական մոտեցում
Երաշխավորում է հաճախորդների գերազանցության վարչությունը։
Լավագույն բժիշկներ
Նրանք գործում են միջազգային չափորոշիչներով
Որակի կրկնակի հսկողություն
Երաշխավորում է մասնագիտական գերազանցության վարչությունը
ժամանակի և գումարի խնայողություն
Դուք հաճելիորեն զարմացած կլինեք