Թերապիա | Ընտանեկան բժշկություն
Թերապևտը կամ ընտանեկան բժիշկը հաճախ առաջին մասնագետն է, որին դիմում եք առողջության հետ կապված հարցերի դեպքում։
Խորհրդատվության ընթացքում գնահատվում է ձեր ընդհանուր առողջական վիճակը, ուսումնասիրվում են գանգատները և որոշվում հետագա քայլերը։ Անհրաժեշտության դեպքում նշանակվում են հետազոտություններ և բուժում կամ տրվում է ուղղորդում համապատասխան մասնագետի մոտ։
Թերապևտը նաև իրականացնում է առողջության շարունակական հսկողություն՝ հետևելով ձեր առողջական վիճակին և բուժման ընթացքին։ Պլանավորվում են նաև կանխարգելիչ հետազոտություններն ու պատվաստումները։
Թերապևտի տնային այց
Վարդանանցի թերապևտները խորհրդատվություն և բժշկական օգնություն են տրամադրում նաև տանը։ Տնային այցը հարմար լուծում է, երբ առողջական վիճակի պատճառով դժվար է այցելել բժշկական կենտրոն կամ նախընտրում եք բժշկական ծառայությունները ստանալ տանը։
Այցի ընթացքում բժիշկը կատարում է զննում, գնահատում ձեր ընդհանուր վիճակը և որոշում հետագա քայլերը։
Տանը կարող են իրականացվել նաև՝
- ուլտրաձայնային հետազոտություն,
- էլեկտրասրտագրություն,
- արյան նմուշառում,
- ներերակային կաթիլային ներարկում,
- ներերակային ներարկում,
- միջմկանային ներարկում,
- բերանի խոռոչից և քթըմպանից նմուշառում՝ մանրէաբանական հետազոտության համար,
- մեզի նմուշի տեղափոխում լաբորատորիա՝ ընդհանուր, կլինիկական և մանրէաբանական հետազոտությունների համար։
Տնային բուժօգնության համար կարող եք օգտվել նաև
