Ստացիոնար
«Վարդանանց ստիացիոնար»-ում մենք համադրել ենք ժամանակակից վիրաբուժական օգնությունը և անհատական ուշադրությունը, որպեսզի յուրաքանչյուր բուժառու ստանա ոչ միայն արդյունավետ բուժում, այլ նաև արագ վերականգնում։
Մեզ մոտ մատուցվում են հիվանդանոցային լայն սպեկտրի ծառայություններ։ Ձեզ հասանելի է բարձրակարգ բուժում և արագ ապաքինում ապահովող վիրահատական միջամտությունների ողջ ծավալը:
Վիրաբուժության հիմնական ուղղություններն են՝
- ընդհանուր վիրաբուժություն — ուռուցքների, ճողվածքների և այլ հիվանդությունների արդյունավետ բուժում՝ անհատական մոտեցմամբ
- Էնդոսկոպիկ վիրահատություններ — նվազ ինվազիվ մեթոդով ընթացող միջամտություններ, որոնք նպաստում են արագ ապաքինմանը
- ուրոլոգիա — միզուղիների և տղամարդու վերարտադրողական համակարգի հիվանդությունների բուժում
- օրթոպեդիկ վիրաբուժություն — հենաշարժողական համակարգի խախտումների շտկում, ներառյալ՝ արթրոսկոպիա
- կորոնար և ծայրամասային զարկերակների ստենտավորում — արյան հոսքի վերականգնում` նորագույն տեխնոլոգիաներով:
Ծառայությունների արժեքը ներառում է լրացուցիչ բաղադրիչներ՝ բուժառուների հարմարավետության և հանգստության համար՝
- երեքանգամյա սնունդ՝ ռեստորանի ճաշացանկով՝ երկու ուտեստների ընտրության հնարավորությամբ, վերականգնողական շրջանում համեղ և հավասարակշռված սննդի ապահովման համար
- հիվանդանոցային հագուստ և դեղամիջոցներ՝ հետվիրահատական բուժման համար
- ծառայությունների ամբողջական ցիկլ՝ ամբուլատոր հետազոտությունից մինչև հետվիրահատական դիսպանսերում բուժում և վերականգնողական թերապիա, ներառյալ՝ ֆիզիոթերապիա, կինեզիոթերապիա, անհրաժեշտության դեպքում՝, հոգեբանի ծառայություն
- հեռավար խորհրդատվություն՝ բուժող բժշկի հետ կապի հնարավորությամբ:
Մեր վիրաբույժների թիմը վերապատրաստվել է Եվրոպայի և ՌԴ լավագույն կլինիկաներում ու սիմուլյացիոն կենտրոններում, ինչը թույլ է տալիս կիրառել նորագույն մեթոդներն ու ապահովել խնամքի միջազգային ստանդարտները։ Օպերացիոն միջին բուժանձնակազմը վերապատրաստվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտում՝ ստանալով բարձր որակավորումը հաստատող վկայականներ:
Վիրահատություններ` նորագույն սարքավորումներով
Մենք օգտագործում ենք ժամանակակից սարքավորումներ, որոնք համապատասխանում են Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի առաջատար կլինիկաների պահանջներին։ Դա երաշխավորում է բոլոր փուլերի ապահով և որակյալ իրականացում՝ առավելագույն արդյունավետությամբ:
Մենք առաջարկում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժառուին, ժամանակակից բուժում, ինչպես նաև համալիր լուծումներ բոլոր փուլերում՝ խորհրդատվությունից մինչև վերականգնում։
«Վարդանանց ստացիոնար»- ում Դուք կգտնեք Ձեր առողջության անվտանգ և արդյունավետ լուծումներ։