info@vardanants.am

Թոքաբանություն | Բրոնխոսկոպիա

Շնչառական ուղիների (շնչափող, բրոնխներ), թոքերի և թոքամզի հիվանդությունների բուժմամբ է զբաղվում թոքաբանը կամ ռեսպիրատոր բժիշկը:

«Վարդանանց»-ի թոքաբանության ծառայությունը Ձեզ կօգնի հաղթահարել և հսկողության տակ պահել բրոնխների և թոքերի հիվանդությունները` աշխարհում ընդունված բուժման նորագույն ուղեցույցներով, ժամանակակից հետազոտությամբ՝ բրոնխոսկոպիայով։

Թոքաբանին անհրաժեշտ է դիմել հետևյալ խնդիրների և ախտորոշումների դեպքում՝

  • քրոնիկ կամ ձգձգված հազ
  • սուր և քրոնիկ բրոնխիտ
  • թոքաբորբ
  • թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (COPD)
  • բրոնխիալ ասթմա (BA)
  • թոքամզի հիվանդություններ (պլևրիտներ)
  • թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ
  • սարկոիդոզ
  • բրոնխէկտատիկ հիվանդություն
  • բրոնխիոլիտ
  • թոքերի հիվանդությունների հետվիրահատական հսկողություն և վերականգնում։

Թոքաբանի խորհրդատվությունից բացի անհրաժեշտ հետազոտությունները մեզ մոտ կատարվում են լավագույն սարքավորումներով (Olympus BF-H1100), այդ թվում՝

  • կրծքավանդակի ռենտգեն
  • համակարգչային շերտագրում (КТ)՝ կոնտրաստավորմամբ և առանց դրա
  • թոքերի ՈւՁՀ և սպիրոմետրիա՝ բրոնխալայնիչ փորձով:

Մենք առաջարկում ենք նաև թոքային վերականգնողական և ֆիզիոթերապևտիկ բուժիչ միջոցառումների իրականացում:

Շուտով հասանելի կլինի նաև ախտորոշիչ և բուժական բրոնխոսկոպիկ ծառայությունը, հրավիրված կրծքային վիրաբույժի խորհրդատվությունը:

Մեր թոքաբանների կողմից նշանակվող բուժումը հնարավոր է իրականացնել ամբուլատոր, ցերեկային ստացիոնար և ստացիոնար պայմաններում:

Գրանցվելու համար զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով։

Central clinic
Primary consultation of a Pulmonologist 10.000 AMD
Secondary consultation of a Pulmonologist 5.000 AMD
Spirometry Results 6.000 AMD
Summary of Spirometry with Bronchodilator Test 8.000 AMD
bronchalveolar lavage 35.000 AMD
Control of intubation tube position 35.000 AMD
Diagnostic bronchoscopy 35.000 AMD
Examination of the contents of the tracheobronchial tree 35.000 AMD
Flexible endoscopic intubation 35.000 AMD
Pulmonary bleeding suspension 35.000 AMD
Removal of a foreign body from the respiratory tract 35.000 AMD
Tracheostomy care 35.000 AMD
LOADING