info@vardanants.am +374 (11) 59-21-00

Ցավազրկման կլինիկա

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ցավազրկման կլինիկան կապահովի Ձեր ֆիզիկական և հոգեկան հարմարավետությունը, եթե ցավը դարձել է Ձեր կյանքի ոչ ցանկալի ուղեկիցը։

Չէ որ ցավը, բացի ֆիզիկական սուր զգացողությունից, խանգարում է մարդու աշխատանքային գործունեությանը, խաթարում առօրյա կյանքն ու շփումները, քունը։ Այն ակնհայտորեն նվազեցնում է կյանքի որակը։

Ե՞րբ դիմել՝

  • արտահայտված ցավային համախտանիշով ուռուցքային հիվանդություն
  • հոդերի դեգներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների հետևանքով առաջացած ցավային համախտանիշեր, հետվիրահատական շրջանի ցավեր
  • վերջույթների անոթային բնույթի ցավային համախտանիշեր
  • լարվածության գլխացավեր, միգրեն, կլաստերային գլխացավ, ստորին գոտկացավեր։

Անեսթեզիոլոգ Ռեմի Հակոբյանն անհրաժեշտ դեղորայքային և ժամանակակից միջամտություններ կիրականացնի՝

  • սուր և քրոնիկ ցավի առավելագույն երկարատև և անվտանգ ցավազրկում
  • սուր և քրոնիկ ցավի կրկնակի առաջացման (ախտադարձի) կանխարգելում շարունակական հսկողության և անհատական մշակված դեղորայքային սխեմաների շնորհիվ։

Ցավի փորձառու մասնագետը կկատարի՝

  • խորհրդատվություն
  • ցուցման դեպքում ուղղորդում համապատասխան մասնագետի մոտ բուժման
  • ծայրամասային բլոկադաներ (պաշարումներ), ողնուղեղային կամ էպիդուրալ ցավազրկում, քիմիական դեներվացիա
  • ողնաշարային ներարկումներ ուլտրաձայնի վերահսկողությամբ
  • ուսագոտու բլոկադա
  • ռեֆլեքսոգեն կետերի բլոկադաներ
  • խոշոր նյարդերի, նյարդային հյուսակների և հանգույցների բլոկադա։

Արդյունքում՝ ֆիզիկական և հոգեկան հարմարավետությունը հնարավորություն կտա Ձեր օրգանիզմի ռեսուրսներն ուղղել հիվանդության բուն պատճառի դեմ պայքարին։

Ունե՞ք այս ծառայության կարիքը։ Զանգահարե՛ք +374 (11) -59-21-00 համարով և գրանցվեք մասնագետի մոտ։

«Վարդանանց» ՆԲԿ-ի փորձառու անեսթեզիոլոգներն աշխատում են աշխարհի լավագույն մեթոդներով և մոտեցումներով։

Կենտրոնական կլինիկա
Անեսթեզիոլոգի խորհրդատվություն 15.000 AMD
Ողնաշարային ներարկումներ ուլտրաձայնի վերահսկողությամբ 100.000 AMD
Ուսագոտու բլոկադա 100.000 AMD
Ռեֆլեքսոգեն կետերի բլոկադաներ 100.000 AMD
Խոշոր նյարդերի, նյարդային հյուսակների և հանգույցների բլոկադա 100.000 AMD
Լյումբար պունկցիա /Ողնուղեղային պունկցիա/ 30.000 AMD
LOADING