[email protected]

ՔԿԱ հիվանդություններ

«Վարդանանց ստացիոնար»-ում իրականացվող քիթ-կոկորդ-ականջաբանական վիրահատություններին ծանոթացեք այստեղ։

Քիթ-կոկորդ ականջաբանական (ՔԿԱ-ЛОР)

ՎԻՐԱՀԱՏՈւԹՅՈւՆՆԵՐ

Վարդանանց ստացիոնարում իրականացվում են քիթ-կոկորդ ականջաբանական

ժամանակակից վիրահատական միջամտություններ` տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ։ Արագ վերականգնում՝ առանց ցավի։

ՔԹԻ ՄԻՋՆԱՊԱՏԻ ՈւՂՂՈւՄ (ՍԵՊՏՈՊԼԱՍՏԻԿԱ)

Քթի միջնապատի շեղումը հաճախ է դառնում քթի քրոնիկ փակվածության, գլխացավերի և խռմփոցի պատճառ։

Սեպտոպլաստիկայի ընթացքում իրականացվում է միջնապատի ուղղում։ Վիրահատությունը տևում է մոտ մեկ ժամ և կատարվում է ընդհանուր անզգայացմամբ։ Արդեն մի քանի օր անց հիվանդները նկատում են շնչառության զգալի բարելավում։ Վերականգնումը՝ մեկ շաբաթ։

ՔՐՈՆԻԿ ՏՈՆԶԻԼԻՏԻ ԲՈւԺՈւՄ

Քրոնիկ տոնզիլիտը՝ նշիկների բորբոքումը, դրսևորվում է հաճախակի անգինաներով, կոկորդի ցավով և բերանի տհաճ հոտով։

Մենք իրականացնում ենք նշիկների հեռացում՝ արագ ու անվտանգ եղանակով։

Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ և տևում է 30–40 րոպե։ Ապաքինումն ավարտվում է 7–10 օրում։ Հիվանդները ազատվվում են տարիներ շարունակվող անգինաներից։

ԽՌՄՓՈՑԻ ԲՈւԺՈւՄ

Խռմփոցը հաճախ պայմանավորված է քնի ընթացքում փափուկ հյուսվածքների թուլացմամբ։ Բացի անհարմարությունից, այն կարող է նաև քնի խանգարումների նախանշան լինել։

Վարդանանց ստացիոնարում մենք կիրառում ենք արդյունավետ մեթոդներ, ներառյալ՝ փափուկ քիմքի լազերային կամ վիրահատական ձևափոխում։

Վիրահատությունը իրականացվում է տեղային անզգայացմամբ և տևում է 15–20 րոպե։ Ապաքինումն անցնում է արագ, իսկ խռմփոցը վերանում է։

ԷՆԴՈՍԿՈՊԻԿ ՎԻՐԱՀԱՏՈւԹՅՈւՆՆԵՐ

Քրոնիկ հայմորիտների, պոլիպների և կիստաների դեպքում կիրառում ենք էնդոսկոպիկ վիրահատություններ։

Բարակ էնդոսկոպի միջոցով բժիշկը հստակ տեսնում է խնդիրն ու հեռացնում այն՝ առանց արտաքին կտրվածքների։ Վիրահատությունը տևում է 20–40 րոպե։ Վերականգնումը՝ արագ և քիչ տրավմատիկ։

ՔԿԱ վիրաբուժություն՝ Վարդանանց ստացիոնարում

Վստահելի որակ

Եթե հաճախ եք հիվանդանում անգինայով, դժվարությամբ եք շնչում քթով, ունեք խռմփոց կամ կոկորդի քրոնիկ բորբոքումներ, մի հետաձգեք այցը ՔԿԱ մասնագետի մոտ։ Ձեզ սպասվում է ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում ՝ վերականգնման նվազագույն ժամանակով։ Սկսեք և ավարտեք բուժումը՝ մեկ վայրում։

Կենտրոնական կլինիկա
*ՔԿԱ առաջատար մասնագետի երկրորդային խորհրդատվություն* 10.000 AMD
Ականջի հիվանդությունների լազերոթերապիա 1 սեանս 3.000 AMD
Անոթի այրում 5.000 AMD
Աուդիոմետրիա 5.000 AMD
Աուդիոմետրիա+տիմպանոմետրիա 15.000 AMD
Առաջատար ՔԿԱ մասնագետի առաջնային խորհրդատվություն (Բաղդասարյան Նունե) 15.000 AMD
Առաջատար ՔԿԱ մասնագետի առաջնային խորհրդատվություն (Պողոսյան Արթուր) 20.000 AMD
Առաջատար ՔԿԱ մասնագետի երկրորդային խորհրդատվություն (Բաղդասարյան Նունե) 7.500 AMD
Առաջատար ՔԿԱ մասնագետի երկրորդային խորհրդատվություն (Պողոսյան Արթուր) 10.000 AMD
Թմբկաթաղանթի վնասվածքի ախտորոշում և բուժում 30.000 AMD
Հայմորյան խոռոչի պունկցիա 5.000 AMD
Հայմորյան խոռոչների պունկցիա երկկողմանի 30.000 AMD
Հարքթային խոռոչների լվացում դեղամիջոցներով 1 այց 5.000 AMD
Մճ․ ՔԿԱ մասնագետի երկրորդային խորհրդատվություն 3.500 AMD
Պալատինային նշիկների լազերային ֆուլգուրացիա 200.000 AMD
Վիդեոֆիբրոսկոպիա 12.000 AMD
Քթային արյունահոսության դադարեցում 5.000 AMD
Քթըմպանի հիվանդությունների լազերաթերապիա 1 սեանս 3.000 AMD
Քթի, ականջի օտար մարմնի հեռացում 5.000 AMD
Քթի,հարակից խոռոչների հիվանդությունների լազերաթերապիա 1 սեանս 3.000 AMD
ՔԿԱ մասնագետի առաջնային խորհրդատվություն 12.000 AMD
ՔԿԱ մասնագետի երկրորդային խորհրդատվություն 6.000 AMD
Քմային նշիկների լակունաների լվացում 1 այց 3.000 AMD