[email protected]

Ակնաբուժություն

Տեսողությունը՝ կյանքի որակի բանալին. Ինչպե՞ս խնամել աչքերը

Ե՞րբ եք վերջին անգամ աշխարհը տեսել պարզ ու շողացող գույներով։

Տեսողությունը մեր կարևորագույն ուժն է, որը բացահայտում է գույների տիեզերքը։ Աչքերով ենք որսում մեր փոքրիկների առաջին ժպիտները, կարդում գրքեր, որոնք վերածվում են սիրելի պատմությունների և հետևում, թե ինչպես է արևը հորիզոնին հրաժեշտ տալիս։ Ահա թե ինչու է մեր տեսողությունը պահպանելն առաջնահերթություն։ Այդ գործի իսկական վարպետները՝ մեր աչքերի առողջության պահապաններն ակնաբույժներն են։

«Վարդանանց»-ում նրանց աշխատանքը չի սահմանափակվում տեսողությունը ստուգելով կամ ակնոցներ նշանակելով։

Նրանք օգնում են Ձեզ կրկին տեսնել արևի ճառագայթներից պայծառացած սիրելի դեմքերը, չկտրվել ամենահաճելի զբաղմունքից՝ կարդալուց։ Եվ վերջապես, նրանք օգնում են կրկին բացահայտել այն, ինչն անտեսանելի էր դարձել։

Մեզ մոտ կատարվում են՝

  • ակնոցի և կոնտակտային ոսպնյակների նշանակում
  • աչքի առաջային հատվածից օտար մարմնի հեռացում
  • արցունքատար համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում
  • գլաուկոմայի ախտորոշում և դեղորայքային բուժում
  • տեսադաշտի համակարգչային ստուգում՝ համակարգչային պերիմետրիա
  • ցանցաթաղանթի, անոթաթաղանթի, տեսողական նյարդի հիվանդությունների ախտորոշում (օպտիկական կոհերենտ շերտագրություն, անգիոգրաֆիա) և դեղորայքային բուժում
  • աչքի ստորադիր հատվածների ուլտրաձայնային հետազոտություն։

Մեր աչքերը պարզապես հոգու հայելին չեն, դրանք կյանքի որակի բանալին են։ Վստահեք նրանց, ովքեր իսկապես հոգ են տանում Ձեր աչքերի մասին, քանի որ Ձեր տեսողությունը մեր առաքելությունն է:

Խնամեք Ձեր աչքերը, որովհետև աշխարհն արժե տեսնել ամբողջ գունապնակով։

Հեռախոս՝ +𝟑𝟕𝟒 (𝟏2) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎. համարով։

Կենտրոնական կլինիկա
1 աչքի տոմոգրաֆիա (Oct angiography) 0 AMD
Ակնաբույժի առաջնային խորհրդատվություն` ներառյալ ներակնային ճնշման որոշում 0 AMD
Ակնաբույժի երկրորդային խորհրդատվություն 0 AMD
Ակնահատակի դիտում 0 AMD
Աչքի տոմոգրաֆիա (Oct angiography) 0 AMD
Առաջատար ակնաբույժի առաջնային խորհրդատվության շարունակություն (Ժամհարյան Անահիտ) 0 AMD
Առաջատար ակնաբույժի առաջնային խորհրդատվության շարունակություն (Լիլիթ Ոսկանյան) 0 AMD
Առաջատար ակնաբույժի առաջնային խորհրդատվություն (Ժամհարյան Անահիտ) 0 AMD
Առաջատար ակնաբույժի առաջնային խորհրդատվություն (Լիլիթ Ոսկանյան) 0 AMD
Առաջատար ակնաբույժի երկրորդային խորհրդատվություն (Ժամհարյան Անահիտ) 0 AMD
Առաջատար ակնաբույժի երկրորդային խորհրդատվություն (Լիլիթ Ոսկանյան) 0 AMD
Ավտոռեֆրակտոմետրիա 0 AMD
Արցունքային ուղու զոնդավորում 0 AMD
Արցունքային ուղու լվացումներ 0 AMD
Բիոմիկրոսկոպիա 0 AMD
Խալազիոնի վիրահատական հեռացում 0 AMD
Կոպերի մերսում 0 AMD
Հարակնագնդային ներարկում 0 AMD
Ներակնային ճնշման որոշում 0 AMD
Ներակնային ներարկում 0 AMD
Ներկոպային ներարկում (դիպրոսպան, կենալոգ) 0 AMD
Պերիմետրիա եզրակացություն 0 AMD
Տեսողության սրության որոշում և ակնոցի նշանակում ավտոռեֆրակտոմետրիայով 0 AMD
Օպտիկ կոհերենտ տոմոգրաֆիա (OCT) առաջնային հատված 0 AMD
Օպտիկ կոհերենտ տոմոգրաֆիա (OCT) մակուլա և տեսանյարդ 0 AMD
Օպտիկ կոհերենտ տոմոգրաֆիա (OCT) մակուլա կամ տեսանյարդ 0 AMD
Օպտիկ կոհերենտ տոմոգրաֆիա (մակուլա և տեսանյարդ) և անգիոգրաֆիա (OCT-A) 0 AMD
Օպտիկ կոհերենտ տոմոգրաֆիա/անգիոգրաֆիա եզրակացություն 0 AMD
Օտար մարմնի հեռացում 0 AMD