Նյարդաբանություն
Նյարդաբանին դիմելու պատճառները բազմազան են։ Պետք է դիմել նյարդաբանին, եթե ունեք՝
- տարբեր բնույթի գլխացավեր
- դիմային ցավ
- գլխապտույտ
- ողնաշարի տարածուն ցավեր
- քայլքի և հավասարակշռության խանգարում
- անքնություն, հիշողության խանգարում
- խոսքի և կլման ակտի դժվարացում
- քրոնիկ հոգնածություն
- ձեռքերի և ոտքերի թուլություն, թմրածություն և այլն։
Այս բոլոր խնդիրների պատճառները ևս բազմազան են՝ սկսած կենսակերպից, ուղեկցող հիվանդություններից, ժառանգական նախատրամադրվածությունից մինչև սթրեսային գործոններ։ Հաճախ միայն հմուտ նյարդաբանի զննումը բավարար է լինում պատճառի հստակեցման համար, երբեմն էլ կարիք է լինում կատարել լաբորատոր և գործիքային հետազոտություններ։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը հագեցած է այդ հետազոտություններն անցկացնելու համար անհրաժեշտ վերջին սերնդի սարքավորումներով։
Նյարդաբանական ծառայությունը ներառում է նաև տրանսկրանիալ և պարանոցի մագիստրալ անոթների դոպլերոգրաֆիան և ցավի կլինիկան։
Տրանսկրանիալ և պարանոցի մագիստրալ անոթների դոպլերոգրաֆիան կիրառվում են գլխապտույտների, գլխացավերի, անոթային մի շարք խնդիրների դեպքում։
Նյարդաբանական խնդիրների մեծ մասն ուղեկցվում է քրոնիկ ցավային համախտանիշով, ինչը էականորեն ազդում է բուժառուի կյանքի որակի վրա։ Հետևաբար, վերջինիս արդյունավետ կառավարումը մեր հիմնական նպատակներից է։
Մեր նյարդաբանները, համադրելով զննման տվյալները և հետազոտության արդյունքները, կգտնեն Ձեր խնդրի պատճառը, կմշակեն բուժման անհատական պլան և կապահովեն կյանքի առավել լավ որակ։