Մամոլոգիա
«Վարդանանց»-ի մամոլոգիական բաժանմունքում Դուք կարող եք մեկ օրում և մեկ վայրում անցնել կրծքագեղձի ամբողջական հետազոտություն, այդ թվում՝ սքրինինգային և ախտորոշիչ՝
- թվային մամոգրաֆիկ հետազոտություն
- կոնտրաստային մամոգրաֆիկ հետազոտություն
- ուլտրաձայնային հետազոտություն
- անհրաժեշտության դեպքում՝ բիոպսիա/տրեպան, ստերիոտակտիվ և վակումային/։
Ե՞րբ է անհրաժեշտ հետազոտվել
Կրծքագեղձի քաղցկեղի լիարժեք բուժման պայմանը վաղ փուլում հայտնաբերելն է, երբ դեռևս կնոջ մոտ ախտանիշներ չկան։
Այդ պատճառով էլ կանայք (40 տարեկան և ավելի) պետք է տարեկան մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություն անցնեն՝ անկախ գանգատներից։
Երիտասարդ կանանց (40 տարեկանից ցածր) խորհուրդ է տրվում պարբերաբար սոնոգրաֆիկ հետազոտություն անցնել։
Իսկ եթե նկատում եք հետևյալ գանգատներից որևէ մեկը, պետք չէ սպասել կանխարգելիչ զննման, այլ անհրաժեշտ է անհապաղ դիմել մամոլոգի խորհրդատվության՝
- կրծքագեղձում շոշափվող գոյացություն
- կրծքագեղձի մաշկի կարմրություն
- մաշկի և պտուկի վրա վերքային մակերես
- պտուկից արյունային արտադրություն
- կրծքագեղձի մաշկի փոփոխություն (լիմոնի կեղևին նմանվող):
Կանայք մեր կենտրոնում մամոգրաֆիկ հետազոտություն կարող են անցնել երկուշաբթիից ուրբաթ, մինչև ժամը 20։00-ն, իսկ շաբաթ օրը՝ մինչև ժամը 18։00-ն՝ Քոչար (35/1) մասնաճյուղում։
Հետազոտությունները կատարվում են նորագույն սարքավորումներով (General Electric Senographe Pristina մամոգրաֆիկ համալիր, GE Versana Black սոնոգրաֆիայի սարք) հագեցած մամոգրաֆիայի կաբինետում։
Մամոգրաֆիկ համալիրը հնարավորություն է տալիս՝
- կատարել անցավ հետազոտություն
- բարձր ինֆորմատիվության շնորհիվ հայտնաբերել քաղցկեղն ամենավաղ փուլերում:
Զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք կրծքագեղձի հետազոտություն անցնելու համար։
Եղեք տեղեկացված, պաշտպանված և առողջ։