Հոգեբանություն
Դեպի ներդաշնակության և անձնային աճի ճանապարհ՝ «Վարդանանց»-ի հմուտ մասնագետների հետ
Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են պահեր, երբ կարևոր է խնդիրների հետ միայնակ չմնալը։ Սթրեսը, տրավմաները և հարաբերությունների դժվարությունները կարող են լուրջ հոգեբանական հետևանքներ առաջացնել։ Նման դեպքերում մասնագիտական օգնությունն առանցքային է դառնում կյանքի որակը բարելավելու գործում։
«Վարդանանց» բժշկական կենտրոնի հոգեբանական ծառայությունն առաջարկում է համալիր աջակցություն թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների համար՝ նպաստելով ինչպես կյանքի դժվարությունների հաղթահարմանը, այնպես էլ անձնային աճին։
Կենտրոնում տրամադրվող ծառայություններն են՝
- հոգեբանական խորհրդատվություն. կարճաժամկետ օգնություն նրանց, ովքեր բախվում են կոնկրետ խնդիրների և փնտրում են դրանց արագ ու արդյունավետ լուծումներ։ Սա աշխատանքային ձևաչափ է՝ կենտրոնացած հատուկ խնդիրների լուծման և հոգեկան հավասարակշռության վերականգնման վրա
- հոգեթերապիա (կոգնիտիվ-վարքաբանական թերապիա). երկարաժամկետ աշխատանք նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի խորը հասկանալ իրենց դժվարությունների պատճառները։ Թերապիայի ընթացքում մշակվում են սթրեսի, անհանգստությունների և բացասական ապրումների կառավարման արդյունավետ ռազմավարություններ
- հոգեբանական գնահատում. առաջին քայլն է հոգեկան առողջության վիճակը գնահատելու համար։ Այս փուլը ներառում է նախնական ախտորոշում և անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդում նեղ մասնագետների մոտ հետագա բուժման համար
- մանկական հոգեբանություն. սկզբնական խորհրդատվություն ծնողների համար, ովքեր ցանկանում են հասկանալ երեխայի զգացմունքային և հոգեբանական կարիքները։ Մասնագետներն օգնում են գնահատել երեխայի վիճակը և տրամադրել հետագա աշխատանքին առնչվող խորհուրդներ։
Ե՞րբ դիմել օգնության
Մեր մասնագետները պատրաստ են աջակցել, եթե Դուք կամ Ձեր երեխան ունեք՝
- կպչուն մտքեր
- քնի խանգարումներ
- էմոցիոնալ հյուծվածություն և հոգնածություն
- տրամադրության կտրուկ փոփոխություններ։
Հոգեսոմատիկ դրսևորումներ
(հոգեբանական աշխատանքը կատարվում է միայն բժշկական հետազոտությունից և ախտորոշումից հետո)
Մենք նաև հատուկ ուշադրություն ենք դարձնում հոգեբանական այն խնդիրներին, որոնք կարող են արտահայտվել հետևյալ կերպ՝
- մարմնում ցավային զգացողություններ
- մարսողության խնդիրներ
- քրոնիկ հոգնածություն
- մկանային լարվածություն
- մաշկային խնդիրներ
- մարմնում թմրածության զգացում։
Անձնային աճ և մասնագիտական կողմնորոշում
«Վարդանանց»-ի մասնագետների հոգեբանական աջակցությունն օգնում է ոչ միայն խնդիրների հաղթահարմանը, այլև՝ Ձեր ներուժի բացահայտմանը։
Եթե ձգտում եք զարգացնել զգայական Ձեր ինտելեկտը, ինքնագիտակցումը և սոցիալական հմտությունները, մեր մասնագետները պատրաստ են օգնել Ձեզ։
Հեռախոս՝ +374 (11) 59-21-00