[email protected]

էնդոսկոպիկ միջամտություններ

Էնդոսկոպիան ստամոքսաղիքային հիվանդությունների ախտորոշման առավել տեղեկատվական և ժամանակակից մեթոդն է։

Մեր կենտրոնում իրականացվում են հետևյալ էնդոսկոպիկ ծառայությունները․

🔹 Գաստրոսկոպիա (ստամոքսաղիքային ուղու վերին հատվածների էնդոսկոպիկ հետազոտություն)՝ ստամոքսաղիքային համակարգի ախտորոշման ամենաճշգրիտ և ինֆորմատիվ մեթոդներից մեկը։ Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել նույնիսկ ամենաչնչին պաթոլոգիական փոփոխությունները վաղ փուլերում։

Հետազոտությունն իրականացվում է գաստրոսկոպի միջոցով՝ ճկուն էնդոսկոպիկ սարքով, որի ծայրին տեղադրված են լուսային աղբյուր և բարձրորակ տեսախցիկ։

🔹 Կոլոնոսկոպիա՝ հաստ աղիքի և բարակ աղու վերջնահատվածի էնդոսկոպիկ հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել բորբոքային, նախաքաղցկեղային և ուռուցքային փոփոխությունները, ինչպես նաև այլ հիվանդություններ։

🔹 Բուժական էնդոսկոպիկ միջամտություններ

  • կերակրափողի վարիկոզ լայնացած երակների էլաստիկ լիգավորում
  • ստամոքսաղիքային արյունահոսությունների էնդոսկոպիկ դադարեցում
  • ենթալորձային գոյացությունների էնդոսկոպիկ դիսեկցիա
  • օտար մարմինների էնդոսկոպիկ հեռացում։

Աշխատում ենք ապացուցողական բժշկության սկզբունքներին համապատասխան՝ կիրառելով միջազգային ուղեցույցներին համահունչ մոտեցումներ և ժամանակակից սարքավորումներ՝ Olympus EXERA III CV-190 Plus և Olympus EVIS X1 էնդոսկոպիկ համակարգեր, որոնք ապահովում են բարձրորակ պատկեր, օպտիկական խոշորացման հնարավորություն և առավել ճշգրիտ ախտորոշում։

Ստամոքսաղիքային ուղու հետ կապված խնդիրնե՞ր ունեք՝ մենք այստեղ ենք Ձեզ օգնելու համար։

Ուշադրություն․ էնդոսկոպիկ հետազոտությունների նախապատրաստման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հեռախոս՝ +𝟑𝟕𝟒 (𝟏2) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎.

Վահե
Վահե
Ղազարյան
Էնդոսկոպիկ ծառայության ղեկավար
Վարդան
Վարդան
Քոչարյան
Էնդոսկոպիստ
Արա
Արա
Սիմոնյան
Էնդոսկոպիստ
Կենտրոնական կլինիկա
Անեսթեզիա գաստրոսկոպիայի ժամանակ 0 AMD
Գաստրոսկոպիա H.pylori արագ ուրեազային թեստով անեսթեզիայով 0 AMD
Գաստրոսկոպիա բիոպսիայով՝ անեսթեզիայով 0 AMD
Գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա անեսթեզիայով 0 AMD
Գաստրոսկոպիա՝ անեսթեզիայով 0 AMD
Էնդոսկոպիկ կլիպավորում 0 AMD
Էնդոսկոպիկ հեմոստազ 0 AMD
Կերակրափողի վարիկոզ լայնացած երակների էլաստիկ լիգավորում 0 AMD
Կոլոնոսկոպիա բիոպսիայով՝ անեսթեզիայով 0 AMD
Կոլոնոսկոպիա՝ անեսթեզիայով 0 AMD
Հելիկոբակտեր թեստ գաստրոսկոպիայի ժամանակ 0 AMD
Յուրաքանչյուր հաջորդական պոլիպի հեռացում 0 AMD
Պոլիպների հեռացում (մինչև 3 հատ) 0 AMD