[email protected]

Դուպլեքս

Սրտամկանի ինֆարկտը, ուղեղի կաթվածը, ոտքերի թմրածությունը կամ հիշողության խնդիրները և էլի շատ հիվանդություններ կարելի է կանխել…

Դուպլեքս կամ դոպլեր հետազոտությունը հայտնաբերում է այս խնդիրների հիմքում ընկած անոթների աթերոսկլերոտիկ խանգարումները վաղ փուլում և հաշված րոպեների ընթացքում։

Հայտնաբերե՛լ և արդյունավետ բուժել։

Գլխուղեղի և պարանոցի անոթների դուպլեքս հետազոտության ցուցումներն են

  • միգրեն (հատկապես երկար տևող և բուժմանը դժվար ենթարկվող)
  • գլխապտույտներ
  • զարկերակային ճնշման հաճախակի տատանումներ
  • ուղեղի կաթվածի (ինսուլտի) կասկած
  • օստեոխոնդրոզ
  • 55 և բարձր տարիք, երբ առկա է ինֆարկտի, ինսուլտի, զարկերակային գերճնշման և աթերոսկլերոզի ժառանգական նախատրամադրվածություն
  • արյան մեջ բարձր խոլեսթերին։

Վերին/ստորին վերջույթների անոթների դուպլեքս հետազոտության ցուցումներն են՝

  • վերջույթների այտուցներ
  • ցավ երակների երկայնքով
  • երակների տեսանելի լայնացում
  • վերջույթների ցավ քայլելիս
  • շաքարային դիաբետ
  • անոթների վիրահատություններից առաջ և հետո։

Դուպլեքս հետազոտությունը

  • հայտնաբերում է անոթի պատի ախտահարումն ամենավաղ փուլում
  • բոլորովին անվնաս է նույնիսկ հղի կանանց և երեխաների համար
  • նախնական հատուկ պատրաստվածություն չի պահանջվում։

Ձեր խնդրի բացահայտման և արդյունավետ բուժման համար կարող եք գրանցվել Ձեզ հարմար ժամին՝ զանգահարելով +𝟑𝟕𝟒 (𝟏2) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մասնագետներն ախտորոշումը և բուժումն իրականացնում են վերջին սերնդի սարքավորումներով և միջազգային չափորոշիչներով։

Կենտրոնական կլինիկա
Երկու հատվածի տրանսկրանիալ դոպլեր դուպլեքս (ՊՊ/ԴՎ) 0 AMD
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն՝ երկու հատված 27.000 AMD
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն՝ ստորին վերջույթ 15.000 AMD
Մեկ հատվածի տրանսկրանիալ դոպլեր դուպլեքս (ՊՊ/ԴՎ) 0 AMD
Տրանսկրանիալ դոպլեր դուպլեքս(գլուխ և պարանոց) 20.000 AMD