[email protected]

Ցերեկային ստացիոնար

ԱՅՍՏԵՂ ԴՈւ ՏԱՆՆ ԵՍ

Դարձեք բժշկական կենտրոնում առանձնասենյակի տերը և ոչ՝ սպասող այցելու։

Օգտվեք Վարդանանցի Ցերեկային ստացիոնարից և ստացեք արդյունավետ բուժում՝ առանց հիվանդանոցում պառկելու:

Ծանո՞թ իրավիճակ է՝

  • բժշկի նշանակումները նախատեսում են ներերակային կամ կաթիլային ներարկումներ
  • օգտագործվող դեղերը պահանջում է բժշկի հսկողություն
  • հիպերտոնիկ կրիզը կամ արյան մեջ շաքարի տատանումները դժվար կառավարելի են
  • Ձեզ նշանակվել է երկու և ավելի մասնագետի խորհրդատվություն, և Դուք ցանկանում եք, որ նրանք Ձեզ այցելեն առանձնացված վայրում
  • չեք ցանկանում հիվանդանոցում պառկել, եթե դա պայմանավորված չէ վիրահատության անհրաժեշտությամբ։

Հետաքրքիր առաջարկ

Ձեր խնդրի լավագույն լուծումը Վարդանանցի Ցերեկային ստացիոնարն է, որը տրամադրում է բարձրորակ բժշկական օգնություն՝ հարմարավետ պայմաններում։

Բուժվեք ցերեկը, իսկ երեկոյան վայելեք հարազատ տան անդորրը։

Պատկերացրեք և զգացեք հարմարավետությունը

Ցերեկային ստացիոնարը բժշկական օգնության նորարարական ձև է: Այն նախատեսում է Վարդանանցում առանձին անձնական տարածքի տրամադրում, որտեղ Դուք տեղավորվում եք բազմոցին, որը մեկ կոճակի սեղմումով դառնում է հարմարավետ մահճակալ:

Ձեզ առաջարկվում են զովացուցիչ խմիչքներ, թեյ, սուրճ: Ցանկության դեպքում կարող եք պատվիրել սնունդ՝ «Բարի» ռեստորանից:

Անձնակազմը Ձեր կողքին է

Բուժքույրական կետում, որը գտնվում է անմիջապես ձեզ հատկացված տարածքում, փորձառու և բարեհամբույր բուժքույրերն ու բուժակները մշտապես հսկում են Ձեր առողջական վիճակը և անընդմեջ կապի մեջ են բուժող և հերթապահ բժիշկների հետ: Երկու ժամը մեկ բժշկն ընթացիկ շրջայց է կատարում, իսկ բուժառուի վիճակով պայմանավորված՝ լրացուցիչ այցեր: Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են նեղ մասնագետների այցելություններ կամ հրավիրվում է բժիշկների խորհուրդ (կոնսիլիում)։

Այս ամենը Դուք վայելում եք 9։00–21։00-ն ընկած ժամանակահատվածում՝ այնքան, ինչքան դա անհրաժեշտ է բժշկի նշանակումներից և Ձեր վիճակից ելնելով:

Ցերեկային ստացիոնարի կախարդական բազմոցի հնարավորությունները

Եվ այսպես՝ Դուք տեղավորվեցիք անհատական բազմոցին, Ձեզ զննեց հերթապահ անձնակազմը, և Ձեզ բուժող բժշկի հետ համաձայնեցրեց նշանակումներն ու հետազոտությունները:

Անմիջապես տեղում կազմակերպվում են՝

  • անալիզների նմուշառում
  • ուլտրաձայնային հետազոտություն
  • համակարգչային շերտագրություն (КТ)
  • ռենտգեն
  • ջերմաստիճանի, զարկերակային ճնշման, արյան մեջ թթվածնի պարունակության չափումներ
  • ֆիզիոթերապիայի սեանսներ և վիրակապումներ։

Ոչ մի շանս վարակներին և մանրէներին

Սենյակների օդը մշտապես թարմացվում և ախտահանվում է՝ ի նպաստ Ձեր առողջության։

«Վարդանանց»-ում՝ ինչպես տանը

Դուք անհրաժեշտ բուժումն ու խնամքը ստանում եք օրվա ընթացքում, իսկ երեկոյան վերադառնում եք տուն՝ ընտանեկան առօրյա կյանքին։

Բոլոր մասնագետները ձեզ զննում և բուժում են մեր բժշկական կենտրոնում՝ մեկ վայրում:

Ցերեկային ստացիոնարը հարմար է հատկապես հեռավոր վայրերում ապրողների համար։

Մեր բժշկական անձնակազմը մշտապես ձեր կողքին է՝ ապահովելով հոգատարություն, խնամք և առողջության հսկողություն։ Մենք պատրաստ ենք տրամադրելու այն ամենն, ինչն անհրաժեշտ է ձեր հարմարավետության համար։

Անհատական մոտեցում

Առավելագույն արդյունքի հասնելու համար՝ ցերեկային ստացիոնարում բուժման ծրագրերը կազմվում են անհատական մոտեցմամբ, հնարավորինս սեղմ ժամկետում: Բոլոր նշանակումներն արվում են՝ հաշվի առնելով Ձեր բիոռիթմերը:

Հիվանդության նահանջը

  • Թոքաբորբ կամ ասթմա
  • սրտային անբավարարություն կամ հիպերտոնիկ կրիզ
  • ալերգիկ ստատուս կամ երիկամային ցավեր
  • սուր բրոնխիտներ կամ պանկրեատիտներ։

Այս և մի շարք այլ հիվանդություններ ցերեկային ստացիոնարում բուժում ստանալու ցուցում են: Բուժումը տրամադրվում է ըստ գործելակարգերի, ինչը գրավական է, որ 1–3 օրվա ընթացքում ունենալու եք վիճակի լավացում՝ երաշխավորելով հետագա կայուն դրական արդյունք, որպեսզի Դուք կարողանաք անկեղծ արտասանել՝ «Վարդանանցը բուժում է»։

Բուժվե՜ք ցերեկային ստացիոնարում

  • այցելեք մեզ՝ Վարդանանց 18/1
  • զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏2) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով
  • դիմեք Ձեզ բուժող բժշկին
  • գրանցվեք առցանց։
Central clinic
Acid-base status 5.500 AMD
Amylase (AMYL) CITO 2.000 AMD
Creatine kinase MB (CK-MB) CITO 3.000 AMD
Creatinine (CREA) CITO 1.500 AMD
Day care hospital for adults 15.000 AMD
Day care stay during non-working hours 25.000 AMD
Glucose (GLU) CITO 1.500 AMD
Lipase (LPS) CITO 2.500 AMD
Magnesium (Mg) CITO 1.500 AMD
Na+K+Cl CITO 4.000 AMD
Pediatric day care center 1 hour 6.000 AMD