[email protected]

Սրտաբանություն

Առողջ սիրտ՝ երջանիկ կյանք

Ձեր սիրտն արժանի է լավագույնին

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում մենք հոգում ենք Ձեր սրտի առողջության մասին՝ համատեղելով մասնագիտական բարձր որակները, նորագույն տեխնոլոգիաները և անկեղծ ձգտումը՝ տեսնել Ձեզ առողջ ու երջանիկ: Մեր սրտաբանական ծառայությունում Դուք կարող եք անցնել ամենաժամանակակից հետազոտությունները՝ հասկանալու, թե ինչպես է աշխատում Ձեր սիրտը։

Պսակաձև անոթների ստենտավորում՝ նոր կյանք Ձեր սրտի համար

Երբ Ձեր սրտին անհրաժեշտ է օգնություն, մենք առաջարկում ենք նորարարական լուծումներ։ Կորոնար և ծայրամասային զարկերակների ստենտավորումը՝ արյան հոսքը վերականգնելու և լիարժեք կյանք վերադառնալու մեթոդ է։

Ինչո՞ւ է դա կարևոր՝

  • իրականացվում է արագ և նվազագույն միջամտությամբ, ինչը նշանակում է ավելի քիչ ցավ և ավելի արագ վերականգնում
  • տեղադրվում են նորագույն ստենտներ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան
  • արդյունքը՝ Դուք կրկին զգում եք թեթևություն և վստահություն՝ իմանալով, որ Ձեր սիրտն աշխատում է ճիշտ այնպես, ինչպես պետք է։

Հետազոտություններ՝ Ձեր սրտի համար

  • Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ). մեթոդ, որը «լսում» է Ձեր սրտի ռիթմը՝ օգնելով հայտնաբերել հնարավոր խնդիրները։
  • Էխոսրտագրություն. մեր առաջադեմ Philips, GE Healthcare Vivid T9 և Versana սարքերը թույլ են տալիս «նայել» սրտի ներսը՝ մանրամասն բացահայտելով դրա աշխատանքի յուրաքանչյուր դետալ։
  • Հոլտեր մոնիթորինգ. սրտի աշխատանքի շուրջօրյա հսկում և գրանցում, մինչ դուք զբաղված եք Ձեր առօրյա գործերով։
  • Տրեդմիլ թեստ (սթրես թեստ). սրտի աշխատանքի, ֆունկցիոնալ մի շարք ցուցանիշների, սրտամկանի արյունամատակարարման գնահատումն է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ՝ վազքուղու վրա։
  • Զարկերակների դուպլեքս սքանավորում. արյան հոսքի ճշգրիտ վերլուծություն՝ զարկերակների ամենափոքր խնդիրները բացահայտելու համար։
  • Լաբորատոր հետազոտություններ. խոլեստերինի, շաքարի և այլ կարևոր ցուցանիշների գնահատում, որոնք կօգնեն Ձեր բժշկին գնահատել սրտանոթային հիվանդություն և պատահար ունենալու Ձեր ռիսկերը։

Առողջ սիրտը Ձեր էներգիան է, Ձեր երջանկությունը, Ձեր կյանքը։

Գրանցվեք խորհրդատվության հենց հիմա, որպեսզի կատարեք Ձեր առաջին քայլը դեպի երկար, առողջ և ակտիվ կյանք։

Զանգահարե՛ք +𝟑𝟕𝟒 (𝟏2) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎. հեռախոսահամարով

Կենտրոնական կլինիկա
Արյան ճնշման շուրջօրյա մոնիթորինգ 0 AMD
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) տնային պայմաններում 0 AMD
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 0 AMD
Էխոսրտագրություն 0 AMD
Էխոսրտագրություն պղպջակային կոնտրաստավորումով 0 AMD
Էխոսրտագրություն տնային պայմաններում 0 AMD
Հոլտեր մոնիթորինգ 24 ժամվա ընթացքում 0 AMD
Հոլտեր մոնիթորինգ 48 ժամվա ընթացքում 0 AMD
Հոլտեր մոնիթորինգ 72 ժամվա ընթացքում 0 AMD
Հոլտեր մոնիթորինգ տնային պայմաններում 0 AMD
Մճ․ Էխոսրտագրություն 0 AMD
Պտղի էխոսրտագրություն 0 AMD
Սրտաբանի առաջնային խորհրդատվության շարունակություն (Ալեքսանյան Անի) 0 AMD
Սրտաբանի առաջնային խորհրդատվություն 0 AMD
Սրտաբանի առաջնային խորհրդատվություն (Ալեքսանյան Անի) 0 AMD
Սրտաբանի երկրորդային խորհրդատվություն 0 AMD
Սրտաբանի երկրորդային խորհրդատվություն (Ալեքսանյան Անի) 0 AMD
Սրտաբանի խորհրդատվություն ներառյալ ԷՍԳ 0 AMD
Սրտաբանի խորհրդատվություն ներառյալ ԷՍԳ (Անի Ալեքսանյան) 0 AMD
Սրտաբանի կոմպլեքս խորհրդատվություն (ներառյալ ԷՍԳ և էխոսրտագրություն) 0 AMD
Սրտաբանի կոմպլեքս խորհրդատվություն առաջատար մասնագետի կողմից (ներառյալ ԷՍԳ և էխոսրտագրություն) (Ալեքսանյան Անի) 0 AMD
Սրտաբանի կոմպլեքս հետազուտություն (ներառյալ ԷՍԳ և էխոսրտագրություն) տնային պայմաններում 0 AMD
Տրեդմիլ թեստ 0 AMD