Համակարգչային շերտագրման տեխնիկ (Սևան մ/ճ)
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն աշխատանքի է հրավիրում հավաստագրված ՀՇ տեխնիկի՝ Սևանի մասնաճյուղում աշխատելու համար։
Պարտականությունները`
- ՀՇ սարքի սենյակի նախապատրաստում
 - հիվանդի նախապատրաստում ՀՇ հետազոտությանը
 - հետազոտության անցկացում
 - հետազոտության ընթացքում և ավարտից հետո հիվանդի ինքնազգացողության վերահսկում։
 
Պահանջվող կրթությունը և հմտությունները`
- երակային մուտքի ապահովման վարժ հմտություն
 - սպասարկման և էթիկայի նորմերի պահպանում
 - հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի վարժ տիրապետում
 - համակարգչային և ինտերնետային գրագիտություն
 - մասնագիտական հավաստագրի առկայությունը պարտադիր է։
 
Աշխատավարձը և աշխատանքային պայմանները՝
- աշխատանք բոլոր չափանիշներով ժամանակակից պայմաններում՝ «Վարդանանց»-ի պրոֆեսիոնալների թիմում
 - կայունություն, հարգանք և աջակցություն ղեկավարության և աշխատակիցների կողմից
 - մասնակցություն «Վարդանանց» ՆԲԿ-ում կազմակերպվող մասնագիտական զարգացման դասընթացներին
 - բժշկական ապահովագրություն։
 
Հետաքրքրվա՞ծ եք
- Ուղարկե՛ք Ձեր CV-ին  
hr@vardanants.am էլեկտրոնային հասցեին: - Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 041855405 հեռախոսահամարին։
 - Մեր մասին մանրամասն՝