Դեղատան ղեկավարի նոր աշխատատեղ` «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում։
Հրավիրում ենք միանալ «Վարդանանց»-ի թոփ մենեջերների թիմին կրեատիվ և նախաձեռնող անձնավորության, որը ստորև բերված նկարագրության 75%-ը կարող է վերագրել իրեն:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Անգլերենի փայլուն իմացություն
- Excel-ի advanced կատարյալ իմացություն
- Բիզնես հաղորդակցման հմտություններ
- Պլանավորման ծրագրերի (Trello, Microsoft to do, Todoist, Google calendar, Gantt Chart Software) կիրառման փորձ
- Թիմին կառավարելու և մոտիվացնելու հաջող պատմություն
- Առաջարկ-պահանջարկի շուկաների ուսումնասիրության և վերլուծության հմտություններ
- Դեղագործական և բժշկական տերմինաբանության մեջ ազատ կողմնորոշվելու կարողություն
- Դեղերի արտադրության և շրջանառության ծանոթություն։
Հիմնական գործառույթներ
- «Վարդանանց»-ում օնլայն դեղատան, ինչպես նաև դեղորայքի և պարագաների ներկրման ստորաբաժանման հիմնադրում
- Հայաստանյան շահառուներին որակյալ և մատչելի գներով դեղորայքի ապահովում։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրը՝ չնորմավորված
- Ենթադրվում են գործուղումներ
- Տրամադրվում է սոցիալական փաթեթ՝ բժշկական ապահովագրություն
- Աշխատավարձը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան
- Բոնուսային համակարգ եկամուտներից։
Հետաքրքրված անձինք իրենց CV–ն կարող են ուղարիկել նշված էլ. հասցեին` hr@vardanants.am