«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը աշխատանքի է հրավիրում ռենտգեն արհեստավարժ տեխնիկի:
Պարտականությունները`
- Ռենտգեն սարքի սենյակի նախապատրաստում
- Հիվանդի նախապատրաստում ռենտգեն հետազոտությանը
- Հետազոտության անցկացում
- Հետազոտության ընթացքում և ավարտից հետո հիվանդի ինքնազգացողության վերահսկում։
Ձեզանից կպահանջվի՝
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն բժշկական կրթություն
- Վերջին 3 տարվա ընթացքում մասնագիտական կատարելագործումներ
- Երակային մուտքի ապահովման վարժ հմտություն
- Սպասարկման և էթիկայի նորմերի պահպանում
- Հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի վարժ տիրապետում
- Համակարգչային և ինտերնետային գրագիտություն։
Ձեզ առաջարկվում է՝
- Ժամանակակից չափանիշներին համապատասխանող աշխատանքային պայմաններ
- Մրցունակ վարձատրություն
- Բժշկական ապահովագրություն։
Հետաքրքրվա՞ծ եք
- Ուղարկե՛ք կենսագրական Ձեր տվյալները` CV-ին,
hr@vardanants.am էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով «Ռենտգեն տեխնիկ»: - Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 59 21 00, ներքին՝ 2567 համարով։
Հետաքրքրված անձինք կարող են լրացնել հետևյալ ձևաչափը։