info@vardanants.am +374 (11) 59-21-00

Թվային տեխնոլոգիաների նախագծերի ղեկավար

Նկարագրություն

Վարդանանց նորարական բժշկության կենտրոնը հրավիրում է Ձեզ իր թիմին միանալ Թվային տեխնոլոգիաների նախագծերի ղեկավարի պաշտոնում: Մենք ակտիվորեն զարգացնում ենք նոր ուղղություններ, այդ թվում՝ հեռաբժշկություն, բջջային հավելվածներ, օնլայն դեղատուն, ինչպես նաև կրթական ծրագրեր, ինչպիսիք են հիպերտոնիկի դպրոցը, երիտասարդ մայրերի դպրոցը, շաքարային դիաբետով հիվանդների դպրոցը և բալանսավորված սնուցման դպրոցը: Եթե պատրաստ եք մասնակցել բժշկության թվային փոխակերպմանը և ցանկանում եք լինել նորարարական ապագայի մի մասը, մենք հենց ձեզ ենք սպասում:

Հիմնական պարտականություններ և պատասխանատվություններ:

  • Թվային լուծումների մշակում և ներդրում: Նախագծերի համակարգում, որոնք վերաբերում են հեռաբժշկական ծառայությունների, հիվանդների համար բջջային հավելվածների, օնլայն դեղատան և կրթական հարթակների ստեղծմանը և զարգացմանը:
  • Նախագծերի կառավարում: Նախագծերի պլանների մշակում, հիմնական փուլերի որոշում, ժամկետների և բյուջեների կառավարում, առաջադրանքների կատարման մոնիտորինգ:
  • Հաղորդակցություն և համակարգում: Ամենօրյա համագործակցություն բժշկական կենտրոնի թոփ-մենեջմենթի հետ՝ ռազմավարական խնդիրների և նախագծերի ընթացքի քննարկման համար: Համագործակցություն բժիշկների, IT մասնագետների և նախագծերի այլ հիմնական մասնակիցների հետ:
  • Վերլուծություն և օպտիմալացում: Ներդրված տեխնոլոգիաների արդյունավետության գնահատում, տվյալների վերլուծություն, հետադարձ կապի հավաքում և գործընթացների բարելավման առաջարկների ներկայացում:
  • Որակի ապահովում: Թվային լուծումների ներդրման ընթացքում որակի և տվյալների անվտանգության ստանդարտների պահպանման վերահսկողություն:

Պահանջներ:

  • Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, նախագծերի կառավարման կամ համարժեք ոլորտներում:
  • Թվային նախագծերի կառավարման փորձ, ցանկալի է բժշկական ոլորտում:
  • Ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ հեռաբժշկության, բջջային հավելվածների և օնլայն հարթակների խորը գիտելիքներ:
  • Նախագծերի կառավարման հմտություններ, ներառյալ պլանների մշակում, ռեսուրսների կառավարում, ժամկետների և բյուջեի վերահսկում:
  • Բազմաբնույթ առաջադրանքներում աշխատելու ունակություն, արագ որոշումների կայացման և ռիսկերի կառավարման հմտություններ:
  • Գերազանց հաղորդակցական հմտություններ տարբեր մասնագետների, ներառյալ թոփ-մենեջմենթի հետ համագործակցելու համար:
  • Բժշկական էթիկայի և տվյալների գաղտնիության հիմնական գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն:

Մենք առաջարկում ենք:

  • Մրցունակ աշխատավարձ:
  • Պաշտոնական աշխատանքային պայմանագիր՝ սոցիալական ամբողջական փաթեթով, ներառյալ ապահովագրություն:
  • Կորպորատիվ լանչ և հարմարավետ աշխատանքային պայմաններ:
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ, ներառյալ՝ կոնֆերանսներին, դասընթացներին և այլ կրթական միջոցառումներին մասնակցություն:
  • Ամենօրյա համագործակցություն թոփ-մենեջմենթի հետ, որը թույլ կտա ակտիվորեն մասնակցել ռազմավարական որոշումների կայացման գործընթացին:
  • Ընկերական կոլեկտիվ և հարմարավետ աշխատանքային պայմաններ, որտեղ գնահատվում են նախաձեռնողականությունն ու նորարարության ձգտումը:

Հետաքրքրվա՞ծ եք

  • Ուղարկե՛ք կենսագրական Ձեր տվյալները` CV-ին, hr@vardanants.am

էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով «Թվային տեխնոլոգիաների նախագծերի ղեկավար»:

  • Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 59 21 00, ներքին՝ 2567 համարով։
  • Մեր մասին մանրամասն՝ https://vardanants.am/hy
LOADING