info@vardanants.am

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Ունե՞ք վերջույթների, ողնաշարի ցավ, հոդերի շարժումների սահմանափակում, ոտնաթաթերի հոգնածություն։ Գուցե կեցվածքի շեղումնե՞րն են անհանգստացնում․ դիմեք «Վարդանանց»-ի բժիշկ օրթոպեդ-վնասվածքաբաններին։

Ժամանակակից օրթոպեդիան արագ է զարգանում, և բոլոր այն միջամտությունները, որոնք նախկինում միայն հիվանդանոցում էին իրականացվում, այժմ ըստ միջազգային ստանդարտների՝ կատարվում են ամբուլատոր պայմաններում։ Արդյունքում Դուք խնայում եք Ձեր ժամանակն ու հիվանդանոցային ծախսերը։

«Վարդանանց» ՆԲԿ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայությունում իրականացվում են՝

  • բոլոր տեսակի ներհոդային/հարհոդային ներարկումներ՝ սոնոգրաֆիկ հսկողությամբ՝ ապահովելով ներարկման ճշգրտությունը
  • հոդախախտերի, կոտրվածքների ուղղում և անշարժացում՝ թերմապլաստիկ օրթեզներով
  • ոտնաթաթերի անհատական օրթոպեդիկ ներդիրների պատրաստում

(առաջին հերթին կատարվում է ճշգրիտ ախտորոշում, հայտնաբերվում են ոտնաթաթի սխալ ծանրաբեռնված հատվածները, դեֆորմացիաները։ Այնուհետև օրթոպեդիկ ներդիրը պատրաստվում է՝ ելնելով բուժառուի կարիքներից: Ներդիրը պատրաստվում է 15-20 րոպեի ընթացքում։ Հետագա բուժման ընթացքը հսկվում է բժշկի կողմից)։

  • պլազմայի թրոմբոցիտներով հարուստ զանգվածի ներարկումներ (PRP թերապիա)

(նպաստում են վնասվածքի օջախում վերականգնողական պրոցեսների ակտիվացմանը։ Ներարկումը լիովին անվտանգ է, չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ, քանի որ ստացվում է հիվանդի արյունից

  • դաստակի շրջանի վիրահատական միջամտություններ (կարպալ թունելի համախտանիշ, շրխկացող մատ, փոքր մետաղական կոնստրուկցիաների հեռացում)
  • հարողնաշարային բլոկադաներ։

Զանգահարե՛ք +374 (11) 59 21 00 հեռախոսահամարով և գրանցվեք։

Կենտրոնական կլինիկա
Վնասվածքաբան-օրթոպեդի առաջնային խորհրդատվություն12.000 AMD
Վնասվածքաբան-օրթոպեդի երկրորդային խորհրդատվություն6.000 AMD
Հոդի պունկցիա15.000 AMD
Ներհոդային ներարկում20.000 AMD
Հարհոդային, հարջլային, հարկապանային արգելափակում (բլոկադա)20.000 AMD
Փոքր հոդերի հոդախախտերի փակ ուղղում7.000 AMD
Խոշոր հոդերի հոդախախտերի փակ ուղղում25.000 AMD
Փոքր ոսկրերի կոտրվածքների ուղղում և անշարժացում20.000 AMD
Խոշոր ոսկրերի կոտրվածքների ուղղում և անշարժացում30.000 AMD
Անհատական օրթոպեդիկ ներդիրների պատրաստում (հաջորդող այց)7.000 AMD
PRP թերապիա հոդային և պարարտիկուլյար շրջանի (1 մանիպուլյացիա)30.000 AMD
Պարավերտեբրալ բլոկադա սոնոգրաֆիկ հսկողության տակ (1 ներարկում)30.000 AMD
Ոտնաթաթերի հետազոտում-պլանտոսկոպիա10.000 AMD
Անհատական օրթոպեդիկ ներդիրներ 1 զույգ50.000 AMD
Մետաղական կոնստրուկցիաների հեռացում(շյուղ, մետաղալար, հարթակ, պտուտակ)130.000 AMD
Սինովեալ կիստայի (հիգրոմայի) վիրաբուժական հեռացում50.000 AMD
Չխկացող մատի վիրահատական բուժում110.000 AMD
Կարպալ թունելի վիրահատական բուժում120.000 AMD
Վերին վերջույթի հոդախախտերի ներուղղում(ուսահոդ, արմնկահոդ, դաստակի հոդեր)25.000 AMD
Փափուկ հյուսվածքների վերքերի առաջնային վիրաբուժական մշակում20.000 AMD
Հոդապարկի վիրաբուժական հեռացում50.000 AMD
Վերին,ստորին վերջույթների կոտրվածքների ուղղում, անշարժացում30.000 AMD
Ներհոդային/հարհոդային ներարկումներ սոնոգրաֆիկ հսկողության տակ25.000 AMD
LOADING