info@vardanants.am

Վիրաբուժություն

«Վարդանանց»-ի «Նանսեն» մասնաճյուղի վիրաբուժական ժամանակակից ծառայությունում հասանելի է բարձրակարգ բուժում և արագ ապաքինում ապահովող վիրահատական միջամտությունների ողջ ծավալը:

Վիրաբուժության հիմնական ուղղություններն են՝

  • ընդհանուր վիրաբուժություն — ուռուցքների, ճողվածքների և այլ հիվանդությունների արդյունավետ բուժում՝ անհատականմոտեցմամբ
  • Էնդոսկոպիկ վիրահատություններ — նվազ ինվազիվ մեթոդով ընթացող միջամտություններ, որոնք նպաստում են արագ ապաքինմանը
  • ուրոլոգիա — միզուղիների և տղամարդու վերարտադրողական համակարգի հիվանդությունների բուժում
  • օրթոպեդիկ վիրաբուժություն — հենաշարժողական համակարգի խախտումների շտկում, ներառյալ՝ արթրոսկոպիա
  • կորոնար և ծայրամասային զարկերակների ստենտավորում — արյան հոսքի վերականգնում` նորագույն տեխնոլոգիաներով:

Ծառայությունների արժեքը ներառում է լրացուցիչ բաղադրիչներ՝ բուժառուների հարմարավետության և հանգստության համար՝

  • երեքանգամյա սնունդ՝ ռեստորանի ճաշացանկով՝ երկու ուտեստների ընտրության հնարավորությամբ, վերականգնողական շրջանում համեղ և հավասարակշռված սննդի ապահովման համար
  • հիվանդանոցային հագուստ և դեղամիջոցներ՝ հետվիրահատական բուժման համար
  • ծառայությունների ամբողջական ցիկլ՝ ամբուլատոր հետազոտությունից մինչև հետվիրահատական դիսպանսերում բուժում և վերականգնողական թերապիա, ներառյալ՝ ֆիզիոթերապիա, կինեզիոթերապիա, անհրաժեշտության դեպքում՝, հոգեբանի ծառայություն
  • հեռավար խորհրդատվություն՝ բուժող բժշկի հետ կապի հնարավորությամբ:

Մեր վիրաբույժների թիմը վերապատրաստվել է Եվրոպայի և ՌԴ լավագույն կլինիկաներում ու սիմուլյացիոն կենտրոններում, ինչը թույլ է տալիս կիրառել նորագույն մեթոդներն ու ապահովել խնամքի միջազգային ստանդարտները։ Օպերացիոն միջին բուժանձնակազմը վերապատրաստվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտում՝ ստանալով բարձր որակավորումը հաստատող վկայականներ:

Վիրահատություններ` նորագույն սարքավորումներով

Մենք օգտագործում ենք ժամանակակից սարքավորումներ, որոնք համապատասխանում են Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի առաջատար կլինիկաների պահանջներին։ Դա երաշխավորում է բոլոր փուլերի ապահով և որակյալ իրականացում՝ առավելագույն արդյունավետությամբ:

Մենք առաջարկում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժառուին, ժամանակակից բուժում, ինչպես նաև համալիր լուծումներ բոլոր փուլերում՝ խորհրդատվությունից մինչև վերականգնում։

«Վարդանանց» բժշկական կենտրոնի «Նանսեն» մասնաճյուղում Դուք կգտնեք Ձեր առողջության անվտանգ և արդյունավետ լուծումներ։

«Վարդանանց»-ի Կենտրոնական և «Քոչար» մասնաճյուղերում մատուցվում են վիրաբուժական հետևյալ ծառայությունները։

  • որովայնի խոռոչի պունկցիա
  • մակերեսային տեղակայմամբ մեծ և փոքր փափուկ հյուսվածքների հեռացում
  • մակերեսային վերքի վիրաբուժական առաջնային մշակում, կարում, մոտեցնող վիրակապի տեղադրում
  • ներաճած եղունգի բուժում
  • եղունգի ամբողջական հեռացում
  • ցանկացած տեսակի վիրակապություններ։

Վիրաբուժական բոլոր գործողություններն իրականացվում են վիրաբույժի առաջնային խորհրդատվությունից, բժշկի կողմից ցուցված հետազոտություններից հետո:

Միջամտությունները կատարվում են տեղային անզգայացմամբ՝ Ձեզ մատուցելով անվտանգ ու բարձրորակ բժշկական ծառայություններ և, իհարկե՝ հարմարավետություն։

Վիրաբույժի խորհրդատվության համար զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով:

Կենտրոնական կլինիկա
Վիրաբույժի առաջնային խորհրդատվություն12.000 AMD
Վիրաբույժի երկրորդային խորհրդատվություն6.000 AMD
Մակերեսային վերքի առաջնային վիրաբուժական մշակում, մոտեցնող վիրակապի տեղադրում10.000 AMD
Մակերեսային վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, տեղային անզգայացում, կարում20.000 AMD
Մակերեսային տեղակայված փափուկ հյուսվածքային գոյացության հեռացում՝ տեղային անզգայացմամբ30.000 AMD
Եղունգի բուժում տեղային անզգայացմամբ20.000 AMD
Թարախակույտի բացազատում (3 վիրակապություն)45.000 AMD
Մեծ չափերի փափուկ հյուսվածքային գոյացությունների հեռացում (մեծ չափերի, անոթա-նյարդային խրձերին մոտ տեղակայված լիպոմաներ, նեյրոֆիբրոմաներ 5 սմ-ից ավել)50.000 AMD
Պանարիցիումի (մատնաշնչի) բացահատում25.000 AMD
Պլևրալ խոռոչի պունկցիա5.000 AMD
Պլևրալ խոռոչի դրենավորում15.000 AMD
Որովայնի խոռոչի պունկցիա5.000 AMD
Որովայնի խոռոչի դրենավորում20.000 AMD
Փանչ բիոպսիա15.000 AMD
Առաջատար անոթային վիրաբույժի առաջնային խորհրդատվության շարունակություն (Օրբելյան Գենադի)0 AMD
Առաջատար անոթային վիրաբույժի առաջնային խորհրդատվություն (Օրբելյան Գենադի)15.000 AMD
Առաջատար անոթային վիրաբույժի երկրորդային խորհրդատվություն (Օրբելյան Գենադի)7.500 AMD
Առաջատար վիրաբույժի առաջնային խորհրդատվության շարունակություն (Շմավոնյան Հակոբ)0 AMD
Առաջատար վիրաբույժի առաջնային խորհրդատվություն (Շմավոնյան Հակոբ)15.000 AMD
Առաջատար վիրաբույժի երկրորդային խորհրդատվություն (Շմավոնյան Հակոբ)7.500 AMD
Բազկային հյուսակի արգելափակում սոնոգրաֆիկ հսկողության տակ60.000 AMD
Դիմածնոտային վիրաբույժի առաջնային խորհրդատվություն12.000 AMD
Դիմածնոտային վիրաբույժի երկրորդային խորհրդատվություն6.000 AMD
Դյուպուիտրենի կոնտրակուրայի պերկուտան փակեղահատում100.000 AMD
Հեմատոմային բացազատում25.000 AMD
Մակերեսային մեծ փափուկ հյուսվածքային գոյացության հեռացում մինչև 5սմ և ավել50.000 AMD
Մակերեսային միջին փափուկ հյուսվածքային գոյացության հեռացում մինչև 1-5սմ40.000 AMD
Մակերեսային փոքր փափուկ հյուսվածքային գոյացության հեռացում մինչև 1 սմ30.000 AMD
Պոչուկ-էպիթլային ուղիների հատում-հեռացում տեղային անզգայացմամբ180.000 AMD
Ստորին վերջույթի մատի ամպուտացիա տեղային անզգայացմամբ65.000 AMD
Տրանսանալ պոլիպէկտոմիա100.000 AMD
LOADING