[email protected]

Նեֆրոլոգիա

Նեֆրոլոգը երիկամների առողջությամբ զբաղվող մասնագետն է։

Երիկամների հիվանդությունները միշտ չէ, որ արտահայտվում են գանգատներով։ Դրանց մասին առաջինը կարող են հուշել արյան կամ մեզի հետազոտությունների արդյունքները, բարձր զարկերակային ճնշումը կամ այտուցները։

Ե՞րբ դիմել նեֆրոլոգի

Նեֆրոլոգի խորհրդատվություն կարող է անհրաժեշտ լինել, եթե՝

  • արյան կամ մեզի հետազոտություններում հայտնաբերվել են փոփոխություններ,
  • մեզում հայտնաբերվել է սպիտակուց կամ արյուն,
  • առաջացել են այտուցներ,
  • փոխվել է մեզի քանակը կամ հաճախականությունը,
  • զարկերակային ճնշումը բարձր է կամ դժվար է վերահսկվում,
  • ունեք շաքարային դիաբետ և անհրաժեշտ է ստուգել երիկամների աշխատանքը,
  • արդեն ախտորոշվել է երիկամային հիվանդություն։

Նեֆրոլոգի խորհրդատվություն

Խորհրդատվության ընթացքում բժիշկը ծանոթանում է գանգատներին և բժշկական պատմությանը, ուսումնասիրում հետազոտությունների արդյունքները։ Անհրաժեշտության դեպքում նշանակում է լրացուցիչ լաբորատոր կամ գործիքային հետազոտություններ։

Արդյունքների հիման վրա նեֆրոլոգը նշանակում է բուժում և որոշում հետագա հսկողության ընթացքը։

Հեռ․՝ 012592100

Մարիետա
Մարիետա
Դավիդյան
Բժիշկ-նեֆրոլոգ
Կենտրոնական կլինիկա
Նեֆրոլոգի առաջնային խորհրդատվության շարունակություն 0 AMD
Նեֆրոլոգի առաջնային խորհրդատվություն 15.000 AMD
Նեֆրոլոգի երկրորդային խորհրդատվություն 7.500 AMD