Հոգեբուժություն
Հոգեթերապիա և հոգեբուժություն Վարդանանցում
Վարդանանցում հոգեկան առողջության ծառայությունները ներառում են անհատական հոգեթերապիա և հոգեբույժի խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև դեղորայքային բուժում։
Մասնագիտական օգնության ձևն ընտրվում է անհատապես՝ հաշվի առնելով մարդու գանգատները, վիճակը և կարիքները։
Հոգեթերապիա
Հոգեթերապիան օգնում է հասկանալ, թե ինչն է անհանգստացնում ձեզ, ինչպես է դա ազդում ձեր մտքերի, հույզերի և վարքի վրա և ինչպես կարելի է ավելի լավ կառավարել այդ դժվարությունները։
Հոգեթերապևտին կարող եք դիմել, եթե ձեզ անհանգստացնում են՝
- մշտական լարվածությունը,
- տագնապային խանգարումները,
- տրամադրության անկումը,
- վախերը,
- քնի դժվարությունները,
- սթրեսը,
- հարաբերությունների հետ կապված խնդիրները,
- կյանքի փոփոխություններին հարմարվելու դժվարությունները։
Թերապիայի ընթացքում մասնագետը ձեզ հետ միասին սահմանում է աշխատանքի նպատակները և ընտրում համապատասխան մոտեցումը։ Թերապիայի տևողությունը նույնպես անհատական է։
Հոգեբուժություն
Հոգեբույժը գնահատում է հոգեկան առողջության վիճակը և ընտրում բուժման անհատական մոտեցումը։
Խորհրդատվության ընթացքում նա գնահատում է գանգատները, դրանց տևողությունն ու ազդեցությունը մարդու կյանքի վրա։ Հաշվի է առնում նաև ընդհանուր առողջական վիճակը, ընդունվող դեղերը և այլ գործոններ, որոնք կարող են կապված լինել ախտանշանների հետ։
Հոգեբույժը կարող է նշանակել հետազոտություններ և դեղորայքային բուժում։ Նա
հետևում է բուժման ընթացքին և անհրաժեշտության դեպքում վերանայում այն։
Հոգեբույժին պետք է դիմել, երբ նկատում եք տրամադրության, քնի կամ վարքի զգալի փոփոխություններ։ Հատկապես, եթե դրանք երկար են պահպանվում և խանգարում են առօրյային, աշխատանքին, ուսմանը կամ հարաբերություններին։
Հոգեթերապիան և դեղորայքային բուժումը կարող են նաև համադրվել։
Գրանցում՝ 012 59 21 00