Քովիդ-19
Չե՞ք ցանկանում COVID-19-ի բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում, բայց և կարևորո՞ւմ եք մասնագետի հսկողությունը։ Կամ արդեն դուրս եք գրվում հիվանդանոցից, սակայն ցանկանում եք բժշկի հսկողության տակ մնալ։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն առաջարկում է՝ «COVID-19-ի բուժում տնային պայմաններում» փաթեթը։ Փաթեթի շրջանակում տրամադրվում են՝
Բժշկի ծառայություններ՝
ա․ առերես և հեռահար խորհրդատվություններ
բ․ զննումների և չափումների վերլուծություն
գ․ հիվանդության փուլի և ընթացքի որակում
դ․ վարման պլանի որոշում։
Բուժքրոջ ծառայություններ՝
ա. տնային այցեր
բ. մեկնարկային և ընթացիկ լաբորատոր թեստերի նմուշառում
գ. դեղերի և հեղուկների ներերակային ներարկումներ ըստ ցուցումների։
Լաբորատոր–գործիքային հետազոտություններ՝
ա․ արյան ընդհանուր քննություն
բ. ֆերիտին
գ․ C-ռեակտիվ սպիտակուց
դ․ Anti-SARS-CoV2 AB և ՊՇՌ թեստ
ե․ թոքերի սոնոգրաֆիա։
Լրացուցիչ ծառայություններ՝
ա. թթվածնային թերապիա տնային պայմաններում
բ. «Վարդանանց» ՆԲԿ այցելության կազմակերպում շաբաթական 1 անգամ՝ տեղափոխում և ուղեկցում կենտրոնի տարածքում։
ԱՐԴՅՈւՆՔՈւՄ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ՝
եզրակացություն COVID-19 վարակի վերաբերյալ։
Փաթեթը նախատեսված է՝
- COVID-19-ի կասկածով կամ հաստատված անձանց համար,
- Ստացիոնար բուժհաստատություններից դուրս գրվողների համար։
Զանգահարեք 011-592100 և պատվիրեք։
Փաթեթը գործում է Երևան վարչական շրջանի տարածքում։