Զգացեք Ձեզ գլխավոր այցելու
Ծրագիրը Ձեզ համար է, եթե գնահատում եք հարմարավետությունը և անհատական սպասարկումը։
«Կոմֆորտ» ծրագրով երաշխավորված է
- Անհատական բժշկի ծառայություններ՝ 24/7
- Անհատական մենեջերի ծառայություններ՝ 24/7
- Տարեկան կանխարգելիչ բուժզննում
- Բժշկական տեղեկանքների առաքում։
«Կոմֆորտ» ծրագրի շրջանակներում
Դուք ստանում եք
1. Անհատական բժիշկ, ով՝
- Տրամադրում է խորհրդատվություններ, կատարում է տնային այցեր, մասնակցում բժշկական կոնսիլիումներին
- Որոշում է Ձեր կանխարգելիչ բուժզննման ծավալը
- Վերլուծում է բուժզննման արդյունքները եւ որոշում անհետաձգելի ու ընթացիկ գործողությունների ցանկը
- Շտապ հարցերի դեպքում հասանելի է շուրջօրյա, իսկ ընթացիկ հարցերի դեպքում՝ 09։00-20։00-ն, բացառությամբ՝ կիրակի։
2. Անհատական անհատական մենեջեր, ով՝
- Կազմակերպում է այցելությունները բժշկական կենտրոն, դիմավորում է այցելության ժամանակ եւ ուղղորդում դեպի բժշկական սենյակներ
- Ապահովում է առավել արագ ընդունելություն։ Սպասելու անհրաժեշտության դեպքում Ձեզ ուղեկցում է անհատական հարմարավետ սպասասենյակ՝ հագեցած բազկաթոռներով հեռուստացույցով, համակարգչով, գերարագ ինտերնետով եւ Wi-Fi- ով։
Նա Ձեր հուսալի ուղեկցողն է բժշկական օգնության աշխարհում, ով կխնայի Ձեր ժամանակը եւ նյարդերը
3. Տարեկան կանխարգելիչ բուժզննում
Կատարվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխարգելիչ բուժզննումների ուղեցույցով, որի ծավալը ներկայացված է՝