info@vardanants.am +374 (11) 59-21-00
Ճանաչիր քեզ

Ներկայիս խայտաբղետ միջավայրում ժամանակակից անհատն առողջության և բարեկեցության պահպանման համար ձգտում է զինված լինել: Եվ, ինչպես մարտի դաշտում, հաջողության գրավականը ճիշտ ռազմավարությունն է՝

A. բացահայտել և ճանաչել ռիսկերը
B. դասակարգել դրանք
C. կանխարգելման ծրագիր մշակել
D. ծրագիրը կատարող անձնակազմ ներգրավել։

Այս ամենն առաջին հերթին վերաբերում է առողջությանը։

Ու՞մ առողջությանը, կհարցնեք Դուք

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)-ի առաջարկներում նշվում է, որ տարեկան ընդհանուր բուժզննումը նախատեսված է նրանց համար, ովքեր իրենց առողջ են զգում։ Ուստի, եթե Դուք ձեզ առողջ եք զգում և ուզում եք համոզվել, որ դա հիմնավոր է, ուրեմն համապարփակ կանխարգելիչ բուժզննման «Ճանաչի՛ր քեզ» փաթեթը հենց Ձեզ համար է:

Ինչպե՞ս դա անել. հարցին պատասխանելու համար անդրադառնանք ռազմավարության տարրերին։

A. Ռիսկերի բացահայտում

Փաթեթը մշակվել է գիտնական բժիշկների կողմից և ներառում է հետազոտություններ ու զննումներ, որոնք բացահայտում են ակտիվ կյանքով ապրող անհատին սպառնացող հիմնական ռիսկերը:

Դրանք են՝

  • սրտանոթային հիվանդությունները՝ պայմանավորված աթերոսկլերոզով,որոնք կազմում են հիվանդացության պատճառների 38%-ը
  • օնկոլոգիական հիվանդություններ՝ 18%
  • թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն՝ 8%
  • դիաբետ՝ 6%։

Կանխարգելիչ միջոցառումներն ուղղված են այս խմբերի հիվանդությունների նախանշանների բացահայտմանը։

B. Ռիսկերի դասակարգում

Բարձր ճշգրտությամբ հնարավոր է դառնում կանխատեսել զննվողի՝

  • սրտանոթային և շնչառական
  • տեսողական և լսողական
  • էնդոկրին և միզասեռական
  • ստամոքսաղիքային և նյարդային համակարգերի վիճակը:

C. Գործողությունների պլանավորում

Այդ նպատակով կիրառվում է բազմակողմանի գործիքակազմ։

Դրանք են՝

1. Ձեր կողմից հարցաթերթիկի լրացում, որի նպատակն այն է, որ Դուք հանգիստ պայմաններում՝ վերհիշելով բոլոր մանրամասները, շարադրեք մասնագետների կողմից մշակված հարցաշարը:

2. նեղ մասնագետների զննումներ /ակնաբույժ, սրտաբան, էնդոկրինոլոգ, ատամնաբույժ, ուրոլոգ/գինեկոլոգ

3. լաբորատոր հետազոտություններ՝

  • ընդհանուր
  • բիոքիմիական
  • օնկոմարկերներ
  • գենետիկական
  • ՊՇՌ
  • ՊԱՊ թեստ

4. գործիքային հետազոտություններ՝

  • ՈւՁՀ
  • ռենտգեն/ՀՇ
  • ԷԽՈ, ԷՍԳ
  • տրեդմիլ թեստ
  • ԷՆՄԳ
  • Սպիրոմետրիա։

D. Կատարող անձնակազմ

Ինչպես տեսնում եք, տարեկան բուժզննումը համապարփակ պրոցես է, և որպեսզի այդ ընթացքում Ձեզ հարմարավետ զգաք, «Վարդանանց»-ը Ձեզ կցում է քեյս-մենեջեր, ով կազմակերպում է ձեր այցելությունները, բուժզննման բոլոր փուլերում դիմավորում և ուղղորդում Ձեզ։

Սենյակներում Ձեզ սպասում են երիտասարդ և գերազանց գիտելիքներով բժիշկներ, հոգատար բուժքույրեր:

Դուք կարող եք մտածել, որ դա երևի ժամանակատար է և հոգնեցուցիչ։

Դատե՛ք ինքներդ՝

«Ճանաչիր քեզ» ծրագրին միանալու քայլեր՝

1. ընտրեք փաթեթի երկու տարբերակներից մեկը՝ Հիմնական կամ Դելյուքս
2. լրացրեք հարցաթերթիկը, սեղմեք «ուղարկել» կոճակը
3. ծանոթացեք հետազոտությունների նախապատրաստման կանոններին
4. Ձեզ հետ կապ կհաստատի Ձեր անհատական մենեջերը, ում հետ պարզում եք այցերի առավել հարմար ժամկետները և դրանց պատրաստվելու գործողությունները։

«Ճանաչիր քեզ» փաթեթը Ձեզ համար է և Ձեր կարևոր ներդրումն այսօր՝ առողջ ապագայի համար։
«Վարդանանց»-ի փորձառու բժիշկները, ժամանակակից սարքավորումները հնարավորություն կտան ՃԱՆԱՉԵԼ ՁԵԶ և անհրաժեշտության դեպքում ստանալ լավագույն բուժումը։

Փաթեթը կարող եք ձեռք բերել նաև զանգահարելով՝ +374 41 100 157։

Կենտրոնական կլինիկա
Փաթեթ «Ճանաչիր քեզ, Դելյուքս» 19-37տ․ կանանց համար 380.000 AMD
Փաթեթ «Ճանաչիր քեզ, Դելյուքս» 37+տ․ կանանց համար 474.500 AMD
Փաթեթ «Ճանաչիր քեզ, Դելյուքս» 19-37տ․ տղամարդկանց համար 335.000 AMD
Փաթեթ «Ճանաչիր քեզ, Դելյուքս» 37+տ․ տղամարդկանց համար 444.500 AMD
Փաթեթ «Ճանաչիր քեզ, Հիմնական» 19-37տ․ կանանց համար 253.000 AMD
Փաթեթ «Ճանաչիր քեզ, Հիմնական» 37+տ․ կանանց համար 267.500 AMD
Փաթեթ «Ճանաչիր քեզ, Հիմնական» 19-37տ․ տղամարդկանց համար 228.000 AMD
Փաթեթ «Ճանաչիր քեզ, Հիմնական» 37+տ․ տղամարդկանց համար 272.500 AMD
LOADING