info@vardanants.am +374 (11) 59-21-00
Բուժվիր տանը

Առաջարկում ենք

Կոնսերվատիվ, ոչ վիրահատական եւ հետվիրահատական բուժում պահանջող հիվանդությունների ախտորոշում եւ բուժում տնային պայմաններում։

Ու՞մ համար է նախատեսված

  • Թերապեւտիկական պրոֆիլի բոլոր պացիենտների համար
  • Հետվիրահատական կամ վերականգնման շրջանում գտնվող՝ հիվանդանոցից տուն դուրս գրված պացիենտների համար։
  • Մշտական խնամքի պահանջ ունեցող պացիենտների համար։
  • Քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց համար, ովքեր դեղերի կամ դեղաչափերի ճշգրտման կարիք ունեն։

Ծրագրի նպատակը

Մատուցել հիվանդանոցային չափորոշիչներին համապատասխան բուժում եւ սպասարկում հարազատ միջավայրում՝ պացիենտին զերծ պահելով հիվանդանոցային մթնոլորտից եւ ներհիվանդանոցային վարակներից։

Ծրագրում ներառված ծառայություններ

  • Ախտորոշման նպատակով ՈւՁՀ, լաբորատոր հետազոտությունների նմուշառում, բժշկի զննում
  • Բժշկի ամենօրյա խորհրդատվություններ եւ բուժման նշանակում
  • Ներարկումների եւ վիրակապումների իրականացում
  • Տեղափոխում բուժհաստատություն եւ ուղեկցում բուժկենտրոնում (անհրաժեշտության դեպքում)
  • Դեղերի եւ բժշկական պարագաների առաքում
  • Կենսական ֆունկցիաների 24-ժամյա էլեկտրոնային մոնիթորինգ (անհրաժեշտության դեպքում)

Ինչպե՞ս ձեռք բերել

  • Զանգահարելով «Վարդանանց»-ի անհատական սպասարկման բաժին հեռ. ՝ +374 (11) 59-21-00՝ նշելով «Բուժվիր տանը» ծրագրով հետաքրքրվածությունը
  • Մոտենալով «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն՝ Վարդանանց 18/1 հասցեով։ Դիմել տեղեկատուի աշխատակցին անհատական սպասարկման մենեջեր հրավիրելու խնդրանքով
  • Այցելելով «Վարդանանց»-ի կայք հետեւյալ հղմամբ՝
Կենտրոնական կլինիկա
Փաթեթ «Բուժվիր տանը» 1 ամիս 595.000 AMD
Փաթեթ «Բուժվիր տանը» 1 շաբաթ 165.000 AMD
Փաթեթ «Բուժվիր տանը» 2 շաբաթ 315.000 AMD
Փաթեթ «Բուժվիր տանը» 2 շաբաթ մարզային 400.000 AMD

LOADING