info@vardanants.am +374 (11) 59-21-00

ԷՆԴՈՍԿՈՊԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

ԿՈԼՈՆՈՍԿՈՊԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Սննդային նախապատրաստում

Հետազոտությունից 3 օր առաջ

  • Օգտագործել սննդային թելիկների ցածր պարունակությամբ սնունդ` հաց սպիտակ ալյուրից, սպիտակ բրինձ, կաթնամթերք, ցանկացած տեսակի միս, ձու, կարագ։ Թույլատրվում են նաև քաղցրեղեն, սուրճ, թեյ։ Խուսափել ամբողջական հացահատիկներից, սև բրնձից, հնդկաձավարից, լոբուց, ոսպից, ոլոռից, եգիպտացորենից, բանջարեղենից, մրգերից, ընդեղենից` ընկույզ, պնդուկ, նուշ, չրերից, արևածաղկի սերմերից, թանձր հյութերից։

Հետազոտությունից 1 օր առաջ

  • Կարելի է օգտագործել ապուրներ, կարտոֆիլ՝ առանց կեղևի, խնձորի հյութ, սև սուրճ, թեյ։ Խորհուրդ է տրվում խմել բավարար քանակությամբ մաքուր (չգազավորված) ջուր։ Խուսափել ցանկացած պինդ սննդատեսակներից, կաթից, նարնջի հյութից, գունավորված և խյուսով հյութերից, ջեմերից։

Հետազոտության օրը

  • Չգազավորված ջրի վերջին ընդունումը թույլատրվում է հետազոտությունից 2 ժամ առաջ։

Աղիների նախապատրաստում

  • Վերջին սնունդն ընդունել հետազոտությունից նվազագույնը 16 ժամ առաջ
  • Մեր Կենտրոնում կիրառվում է աղիների նախապատրաստման «Մովիպրեպ» միջոցը, որը հարկավոր է օգտագործել համաձայն սույն ցուցումների՝

Հետազոտությունից 14 ժամ առաջ՝ մեկական A և B փաթեթ լուծել մեկ լիտր սովորական ջրում և խմել, ևս մեկ լիտր հեղուկ (ջուր, բաց գույնի հյութեր, թեյ) խմել հաջորդ մեկ ժամվա ընթացքում

Հետազոտությունից 4 ժամ առաջ՝ մեկական փաթեթ A և B լուծել մեկ լիտր սովորական ջրում և խմել, ևս մեկ լիտր հեղուկ (ջուր, բաց գույնի հյութեր, թեյ) խմել հաջորդ մեկ ժամվա ընթացքում:

ԳԱՍՏՐՈՍԿՈՊԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

  • Վերջին սննդի ընդունումը՝ հետազոտությունից 14 ժամ առաջ, իսկ վերջին հեղուկի ընդունումը՝ հետազոտությունից 2 ժամ առաջ
  • Հետազոտությանը ներկայանալ խնամքով լվացված ատամներով
  • Հետազոտության օրն արգելվում է ծամոն ծամել, ծխել։

ԸՆԴՀԱՆՈւՐ ԱՆԶԳԱՅԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԵՏԱՆԶԳԱՅԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԻ ԿԱՆՈՆՆԵՐ

  • Հետազոտությունից 1-3 օր առաջ Ձեզ կտրամադրվի առողջական վիճակի վերաբերյալ հարցաթերթիկ։ Այն հարկավոր է լրացնել և ուղարկել էլ․ փոստով կամ բերել հետազոտության օրը, որպեսզի բժիշկ-անէսթեզիոլոգը ծանոթանա Ձեր առողջական պատմությանը և ներկա խնդիրների հետ
  • Անզգայացումից 2 ժամ առաջ հարկավոր է ոչինչ չխմել
  • Առավոտյան կարող եք ընդունել միայն կանոնավոր օգտագործող Ձեր դեղերը՝ հակաճնշումային, շաքարային դիաբետի դեմ և այլն
  • Կրեք ազատ, առանց սեղմող օձիգի, հարմարավետ հագուստ, խուսափեք շպարից
  • Ձեր ժամանակը պլանավորեք՝ հաշվի առնելով, որ անզգայացումով կոլոնոսկոպիայից հետո մոտ 45 րոպե գտնվելու եք բուժկենտրոնում՝ անէսթեզիոլոգի վերահսկման ներքո
  • Անզգայացումից հետո չգազավորված ջրի ընդունումը թույլատրվում է 30 րոպե անց, իսկ սննդինը՝ 1 ժամ անց
  • Խորհուրդ չի տրվում անզգայացմանը հաջորդող 12 ժամվա ընթացքում մեքենա վարել։
LOADING