Նկարագրություն
«Վարդանանց» ՆԲԿ-ի ճապոնական արտադրության 160 շերտ սկանավորման հնարավորությամբ համակարգչային շերտագրիչ սարքը (KT) 2019թ. մարտից գործում է Սևանի բժշկական կենտրոնում։
«Վարդանանց» ՆԲԿ-ի, Գեղարքունիքի մարզպետարանի և «Ալթհելթ» առողջապահական հիմնադրամի միջև կնքված եռակողմ համաձայնագրի նպատակը Գեղարքունիքի մարզի բնակչությանը նախկինում անհասանելի ծառայությունները հասանելի դարձնելն է։
Բարձրակարգ մասնագետների կողմից իրականացվող անվտանգ, հուսալի և ճշգրիտ բոլոր հետազոտությունների նկատմամբ հսկողություն է սահմանվում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի կողմից։
Ավելին՝ որակի նկատմամբ կրկնակի հսկողություն է իրականացնում աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Flatworld Solutions» միջազգային կազմակերպությունը, որը կարճ ժամանակում մասնագիտական եզրակացություններ է տրամադրում։
Երևանի բնակիչներից ցանկացողները ևս այդ հետազոտություններն անցնում են Սևանի ԲԿ-ում գործող մեր սարքով։ Նրանց հրապուրում են համեմատաբար մատչելի գները և հերթերի բացակայությունը։
«Վարդանանց»-ն «Ալթհելթ» առողջապահական հիմնադրամի հետ միաժամանակ Գեղարքունիքի բժշկական կազմակերպությունների բժիշկների համար կազմակերպում է անվճար սեմինարներ, տրամադրում բժշկական մասնագիտական խորհրդատվություններ, ծանոթացնում բուժման ժամանակակից մոտեցումներին և այլն։
Սևանում «Վարդանանց»-ի ՀՇ ծառայության աշխատանքային ժամերն են՝
Երկուշաբթիից ուրբաթ օրերին՝
ժամը 9։00-17։00-ն,
ոչ աշխատանքային օրերին՝
24-ժամյա հերթապահություն։
Հեռախոս՝ 044-15-16-75։
Հասցե՝ Գեղարքունիքի մարզ, Սևան Նաիրյան փող., 169։