info@vardanants.am +374 (11) 59-21-00

Բրոնխոսկոպիա

Լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել

Մեր թոքերի գաղտնիքները

Բրոնխոսկոպիա․ ճշգրիտ ախտորոշում և բուժում՝

նորագույն մեթոդով

անվտանգ, արագ, արդյունավետ

Պատկերացրեք բժշկի աչքերը՝ բարակ և ճկուն խողովակով շրջում են Ձեր թոքերի օդատար խողովակներում՝ բացահայտելով իրենց բոլոր գաղտնիքները և արդյունավետ պայքարելով հիվանդությունների դեմ՝ ամենավաղ փուլում։

Բրոնխոսկոպիան ախտորոշիչ և բուժական նպատակներով իրականացվող էնդոսկոպիկ հետազոտություն է, որը բժշկին թույլ է տալիս ներսից զննել թոքերը և դրանց օդատար խողովակները։ Այն տեսանելի է դարձնում քթըմպանը, կոկորդը, ձայնալարերը, շնչափողը և մինչև 4-5-րդ գեներացիայի բրոնխները:

Այսօր

4-5-րդ գեներացիայի բրոնխների հետազոտությունը,

ինչպես նաև

Թոքերի առողջությունը պահպանող «բրոնխ-ալվեոլյար լավաժ» ախտորոշիչ հետազոտությունը

Հայաստանում իրականացնում է միայն «Վարդանանց»-ը

Լավաժը առանց հյուսվածքները վնասելու հեղուկ բիոպսիայի տեսակ է, որի ժամանակ իրականացվում է թոքի ախտահարված հատվածի լվացում։ Հավաքված նյութում հնարավոր է լինում մանրամասն հետազոտել թոքային հյուսվածքի ամբողջ բջջաբանական կազմը՝

  • թոքերի հիվանդությունների ախտորոշման հստակեցման նպատակով
  • ատիպիկ (ուռուցքային) բջիջների վաղ հայտնաբերման համար
  • մանրէաբանական հետազոտություն՝ ընդլայնված սպեկտրով (ի դեպ, որոշ մանրէների հայտնաբերման համար ողջ աշխարհում լավաժը համարվում է ոսկե ստանդարտ մեթոդ՝ pneumocystis, legionella),
  • տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերում՝ նույնիսկ այն դեպքերում, երբ ստանդարտ ախտորոշման մեթոդները չեն հայտնաբերել Կոխի ցուպիկը։

Մեր կենտրոնում իրականացվում են բրոնխոսկոպիկ հետևյալ ծառայությունները՝

  • ախտորոշիչ բրոնխոսկոպիա
  • թոքերի և բրոնխների կենտրոնական գոյացությունների բիոպսիա
  • բրոնխ-ալվեոլյար լավաժ
  • շնչափողաբրոնխային ծառի պարունակության հետազոտում
  • թոքային արյունահոսության դադարեցում
  • շնչուղիներից օտար մարմնի հեռացում
  • էնդոբրոնխիալ դեղամիջոցների ներմուծում
  • շնչափողաբրոնխային ծառի սանացիա (մաքրում)։

Հետազոտությունները կատարվում են վերջին սերնդի լավագույն սարքավորումով՝ (Olympus BF-H1100 առաջինը՝ Հայաստանում )՝ առաջատար մասնագետի հսկողությամբ։

Բրոնխոսկոպիան իրականացնում է հատուկ որակավորում անցած թոքաբան Անահիտ Գևորգյանը, ով վերապատրաստվել է ՌԴ Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտում։

Իսկ ե՞րբ է անհրաժեշտ կատարել բրոնխոսկոպիա

Եթե ունեք

  • քրոնիկ հազ (8 շաբաթից ավելի, երբ հնարավոր չէ գտնել պատճառը)
  • բրոնխների և թոքերի կենտրոնական բարորակ և չարորակ գոյացություններ
  • արյունախխում
  • թոքաբորբ (3 օրից ավելի հակամանրէային բուժման անարդյունավետություն)
  • հաճախակի թոքաբորբեր
  • բրոնխէկտատիկ հիվանդություն
  • բրոնխիոլիտ
  • թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ (նաև՝ սարկոիդոզ)
  • թոքի աբսցես
  • տեղայնացված մշտական խզոց
  • ստորձայնալարային տարածության հիվանդություններ
  • շնչափողի նեղացում, տրախեոմալացիա
  • շնչուղիների այրվածքներ
  • ՀՇ(кт) կամ ռենտգեն պատկերով հայտնաբերված չհիմնավորված փոփոխություններ (չպարզաբանված ինֆիլտրատներ, մասսաներ)
  • տուբերկուլոզ (երբ կա կասկած, սակայն դասական ախտորոշիչ մեթոդներով չի հայտնաբերվել)
  • օտար մարմին շնչուղիներում
  • գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս հիվանդություն (բրոնխային ծառի ասպիրացիայի գնահատում)։

Բրոնխոսկոպիան, այդ թվում և բրոնխ-ալվեոլյար լավաժը հնարավոր է իրականացնել ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացման պայմաններում:

Ինչպես պատրաստվել հետազոտության

Բրոնխոսկոպիայի գրանցվելու համար զանգահարեք +𝟯𝟳𝟰 𝟭𝟭 𝟱𝟵 𝟮𝟭 𝟬𝟬 համարով։

Թոքաբան Գևորգյանի ասիստենտը Ձեզ կզանգահարի՝ ցուցումները ճշտելու և ուղղորդելու նպատակով:

Եվ մի մոռացեք, որ «Վարդանանց»-ը բուժում է ։

LOADING