info@vardanants.am +374 (11) 59-21-00

ԱՅՑ «ՎԱՐԴԱՆԱՆՑ»

«Ճանաչիր քեզ» փաթեթ

Մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեզ հետ կապ կհաստատի «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ներկայացուցիչը, ով կառաջարկի բուժզննման Ձեզ ամենահարմար օրն ու ժամը և դրան պատրաստվելու գործողությունները։ Բուժզննմանը նախապատրաստվելու պայմաններին ծանոթացեք նաև այստեղ

Ինչպե՞ս պատրաստվել բուժզննմանը և ի՞նչ ակնկալել՝ այցելելով «Վարդանանց»

Մուտք և գրանցում

Նախատեսեք այցն այնպես, որ կենտրոնին մոտենաք 15 րոպե շուտ. հաշվի առեք, որ կայանատեղի փնտրելը տևում է 10-20 րոպե, իսկ եթե մոտենաք մի փոքր շուտ՝ Ձեզ սուրճ կհյուրասիրեն:

Մուտքից աջ գտնվում է տեղեկատուն։ Ներկայացեք աշխատակցին՝ նշելով այցի նպատակը։ Վերջինս կհրավիրի Ձեր անհատական մենեջերին, ով կկազմակերպի բուժզննման սահուն ընթացքը։

Համապատասխան հագուստի ընտրություն բուժզննման համար

Վերարկուն և պայուսակը հարկավոր է թողնել հանդերձարանում։ Ձեր անձնական իրերի հսկողությունը կատարվում է տեսահսկման համակարգի միջոցով։

Խնդրում ենք բուժզննման գալ ազատ հագուստով։ Կանանց նաև խնդրում ենք կրծքագեղձի ՈւՁՀ-ից առաջ հանել կրծկալը։ Նախապես զգեստափոխումը կխնայի Ձեր և հաջորդ այցելուների ժամանակը։

Այլ

Խնդրում ենք Ձեզ նախապես միացնել հեռախոսի անձայն ռեժիմ կամ անջատել այն։

Անհրաժեշտության դեպքում Ձեզ կօգնեն կատարել վճարումը և կուղեկցեն հետազոտությունների։

Առողջության ինքնագնահատման հարցաշար

Նախապես առցանց լրացրեք առողջության ինքնագնահատման ՝ հանգիստ պայմաններում վերհիշելով բոլոր մանրամասները։ Դա միաժամակ, տեղում հարցաթերթը լրացնելու համեմատ, երկու անգամ կխնայի ժամանակը։

Մասնագետների կողմից մշակված հարցաշարը բժշկին հնարավորություն կտա նախնական պատկերացում կազմել Ձեր առողջական վիճակի մասին։

Ձեր բուժզննումը բաղկացած է լինելու 3 մասից և կազմակերպվելու է 2 կամ 3 այցի ընթացքում։ Ձեր յուրաքանչյուր այցը մեր կենտրոն տևելու է 2-2,5 ժամ։

ՄԱՍ 1 Լաբորատոր հետազատություններ։

ՄԱՍ 2 Նեղ մասնագետների զննություն, գործիքային հետազոտություններ։

ՄԱՍ 3 Խոհրդատվություն բժշկի հետ, բժշկակական եզրակացության տրամադրում։

Բուժզննման ավարտ և բժշկական եզրակացության տրամադրում

Հետազոտություններն ավարտելուց հետո նախատեսված է բժշկի խոհրդատվություն (Ձեր երկրորդ կամ երրորդ այցի ժամանակ)։ Բժշկական եզրակացությունը տրամադրվելու է թղթային տարբերակով, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է ուղարկվել նաև Ձեր էլեկտրոնային հասցեին։

LOADING