info@vardanants.am +374 (11) 59-21-00

Գաստրոսկոպիա և Կոլոնոսկոպիա

Կոլոնոսկոպիայի նախապատրաստման կանոններ

Սննդային նախապատրաստում

  • Հետազոտությունից 3 օր առաջ օգտագործել սննդային թելիկների ցածր պարունակությամբ սնունդ՝ հաց սպիտակ ալյուրից, սպիտակ բրինձ, կաթնամթերք, ցանկացած տեսակի միս, ձու, կարագ: Թույլատրվում են նաև քաղցրեղեն, սուրճ, թեյ, տաք շոկոլադ:
  • Խուսափել ամբողջական հացահատիկներից, սև բրնձից, հնդկաձավարից, լոբուց, ոսպից, ոլոռից, եգիպտացորենից, բանջարեղենից, մրգերից, ընդեղենից’ ընկույզ, պնդուկ, նուշ և այլն, չրերից, արևածաղկի սերմից, թանձր հյութերից:
  • Հետազոտությունից 1 օր առաջ օգտագործել ապուրներ, արգանակներ, առանց կեղևի կարտոֆիլ, խնձորի կամ խաղողի հյութ, սև սուրճ, թեյ: Խորհուրդ է տրվում խմել բավարար քանակությամբ չգազավորված ջուր:
  • Խուսափել ցանկացած պինդ սննդատեսակներից, կաթից, նարնջի հյութից, գունավորված և խյուսով հյութերից, ջեմերից:

Հետազոտության օրն առավոտյան խմել միայն ջուր (չգազավորված):

Ուշադրություն՝

հետազոտությունից 2 ժամ առաջ ոչինչ չուտել և չխմել:

Աղիների նախապատրաստում

  • Վերջին սնունդն ընդունել հետազոտության նախորդ օրը ժամը 16:00-ին։

Մեր կենտրոնում կիրառվում է աղիների նախապատրաստման «Մովիպրեպ» միջոցը, որը հարկավոր է օգտագործել համաձայն հետևյալ ցուցումների.

Մեկական փաթեթ A և B լուծել 1լ չգազավորված ջրում և ընդունել հետազոտության նախորդ օրը, ժամը 18:00-19:00-ի ընթացքում, ևս մեկ լիտր հեղուկ (ջուր, բաց գույնի հյութ, թեյ) խմել հաջորդ մեկ ժամվա ընթացքում` 19:00-20:00-ին:

Հետազոտության օրվա առավոտյան մեկական փաթեթ A և B լուծել չգազավորված ջրում և ընդունել ժամը 6:00-7:00-ի ընթացքում, ևս մեկ լիտր հեղուկ (ջուր, բաց գույնի հյութ, թեյ) խմել հաջորդ մեկ ժամվա ընթացքում` 7:00-8:00-ին:

Որոշ դեպքերում կարող են պահանջվել լրացուցիչ մաքրող հոգնաներ, որոնք կիրականացվեն մեր անձնակազմի կողմից: Ուստի հարկավոր է կենտրոն այցելել հետազոտության նշանակված ժամից մեկ ժամ առաջ:

Ընդհանուր անզգայացմամբ կոլոնոսկոպիա

  • Հետազոտությունից 1 օր առաջ Ձեզ կտրամադրվի առողջական վիճակի վերաբերյալ հարցաթերթիկ: Այն հարկավոր է լրացնել և ուղարկել էլ. փոստով կամ բերել հետազոտության օրը, որպեսզի անեսթեզիոլոգը ծանոթանա Ձեր առողջության պատմության և ներկա խնդիրների հետ:
  • Անզգայացումից 2 ժամ առաջ հարկավոր է ոչինչ չխմել և չուտել: Առավոտյան կարող եք ընդունել միայն մշտապես օգտագործող Ձեր դեղերը՝ հակաճնշումային և այլն։
  • Ձեր ժամանակը կարգավորեք այնպես, որ անզգայացումով կոլոնոսկոպիայից հետո մոտ 45 րոպե գտնվեք կենտրոնի անեսթեզիոլոգի վերահսկման ներքո։

Խորհուրդ չի տրվում անզգայացմանը հաջորդող 6 ժամվա ընթացքում մեքենա վարել։

Գաստրոսկոպիայի նախապատրաստման պայմաններ

  • Հետազոտության նախորդ օրը սնունդ ընդունեք մինչև երեկոյան ժամը 20:00-ն։

Հեղուկներ (ջուր, չգազավորված հանքային ջրեր, թեյ) կարելի է օգտագործել մինչև հաջորդ օրվա առավոտ։

Ընդունեք բոլոր կանոնավոր դեղերը (ճնշման կամ քնի)։ Երեկոյան լվացեք ատամները։

  • Հետազոտության օրը լվացեք ատամները։

Հեղուկի վերջին ընդունումը թույլատրվում է հետազոտությունից 4 ժամ առաջ։ Հեղուկի ծավալը չպետք է գերազանցի 100 մլ-ը։

  • Դադարեցրեք ծխելը, մաստակ ծամելը։

Կանոնավոր ընդունվող Ձեր դեղերից առավոտյան կարող եք ընդունել ճնշման դեղը, վահանագեղձի դեղը (Լ-թիրոքսինը), իսկ շաքարային դիաբետի դեղը վերցրեք Ձեզ հետ։

  • Կենտրոն այցելեք հետազոտությունից 15 րոպե առաջ։
  • Կրեք հարմարավետ հագուստ՝ առանց սեղմող օձիքի։

Անզգայացման դեպքում ցանկալի է, որ Ձեզ ուղեկցող լինի։

Անզգայացումից հետո մոտ 3 ժամ խորհուրդ չի տրվում մեքենա վարել։

LOADING