Բուժզննման ծրագրերը դրանք հատուկ մշակված ծրագրեր են համալիր բժշկական հետազոտության համար, որոնք ներառում են լաբորատոր, գործիքային և ֆունկցիոնալ ախտորոշման մեթոդներ: Բուժզննումն իրականացվում է ձեր առողջական վիճակը ստուգելու և հետագայում առողջության ամրապնդման և հիվանդությունների կանխարգելման մեթոդների ընտրության նպատակով: Բուժզննման շնորհիվ հնարավոր է կանխել սրտանոթային (սրտի իշեմիկ հիվանդություն, սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ և այլն), էնդոկրին (շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություն և այլն), շնչառական
համակարգերի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների զարգացումը։ Հնարավոր է նույնիսկ խուսափել չարորակ ուռուցքներից, եթե կանոնավոր կերպով տարեկան ստուգում անցնել:
Ծրագրի ողջ ընթացքում հիվանդին կօգնեն Նորարարական բժշկության կենտրոնի բժիշկները։ Բոլոր հետազոտություններն իրականացվում են արագ, հարմար պայմաններում, ամենաժամանակակից սարքավորումների և մեթոդների կիրառմամբ։ Կան մասնագիտացված ստուգման ծրագրեր (ուղղված մարմնի որոշակի համակարգում առկա խնդիրների բացահայտմանը և կանխարգելմանը, լինի դա սրտանոթային, աղեստամոքսային տրակտ, մկանային-կմախքային հենաշարժիչ համակարգ, և այլն): Կա նաև ընդհանուր ստուգում՝ մարմնի ամբողջական զննում: Եթե պացիենտը մտահոգված է քաղցկեղի
հնարավոր զարգացմամբ, «Վարդանանց» ՆԲԿ-ի բժիշկները կառաջարկեն «OncoFree» ծրագիրը: