info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Որքան հաճախ պետք է փոխել անկողնային սպիտակեղենը
նոյեմբեր 08, 2023
Որքան հաճախ պետք է փոխել անկողնային սպիտակեղենը

Մենք քնում ենք օրական մոտ 7-8 ժամ և այդ ամբողջ ընթացքում մեր մաշկը շփվում է անկողնային սպիտակեղենի հետ։ Նույնիսկ, եթե նախընտրում եք ցնցուղ ընդունել քնելուց առաջ, միևնույնն է, քրտինքը և մեռած մաշկի մասնիկները լավ միջավայր են մանրէների, սնկերի և փոշու տզերի համար, որոնք «հանգրվանում» են մեր մահճակալներում։ Իսկ նման «հարևանությունը» դժվար թե լավ անդրադառնա մեր քնի որակի վրա։

Մաշկաբան Մարինե Սարգսյանը խորհուրդ է տալիս անկողնային սպիտակեղենը լվանալ առնվազն շաբաթը մեկ անգամ կամ նույնիսկ ավելի շուտ, եթե՝

  • տանն ունեք ընտանի կենդանի
  • քնած ժամանակ շատ եք քրտնում
  • ապաքինվում եք հիվանդությունից։

Անկողնում բնակվող անտեսանելի միկրոօրգանիզմները՝ փոշու տզերը, կարող են որոշ հիվանդությունների սրացում առաջացնել, այդ թվում՝ էկզեմայի, ալերգիաների, ասթմայի և ֆոլեկուլիտի (մազարմատի բորբոքում)։

«Շատ մարդիկ ալերգիկ են փոշու նկատմամբ, իսկ կեղտոտ անկողինը լավ միջավայր է փոշու տզի համար, որն էլ կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ՝ քոր, ցան։ Այն նաև կարող է նպաստել մաշկի որակի վատացմանը»։

Մաշկաբանը նշում է , որ անկողնային սպիտակեղենը լվանալուց բացի անհրաժեշտ է

լվանալ նաև բարձերը, ծածկոցները։

Մասնագետը հորդորում է նաև՝

  • անկողինը հավաքել արթնանալուց գոնե 20 րոպե անց, որպեսզի խոնավություն չմնա
  • սպիտակեղենը լվանալ 600-ից ոչ պակաս ջերմաստիճանի ջրով
  • նախապատվություն տալ բնական հումքով սպիտակեղենին։

Ունե՞ք հարցեր, մաշկաբանի խորհրդատվության համար զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով ։

LOADING