Հոդվածներ
Դաստակի ցավ․ երբ կարող է օգնել ֆիզիոթերապիան
Դաստակի ցավ․ երբ կարող է օգնել ֆիզիոթերապիան
Վարսահարդարի մկրատը։ Դերձակի ասեղը։ Մատնահարդարի գործիքը։
Տարբեր մասնագիտություններ, նույն ծանրաբեռնվածությունը՝ դաստակի հարյուրավոր կրկնվող շարժումներ։
Երբ այս շարժումները կրկնվում են ամեն օր և ժամերով, կարող են առաջանալ դաստակի ցավ, թմրածություն, ծակծկոց կամ ձեռքի թուլություն։
Պատճառներից մեկը դաստակային թունելի համախտանիշն է։ Այն առաջանում է, երբ դաստակի նեղ հատվածով անցնող միջնակ նյարդը սեղմվում է։
Թմրածությունն ու ծակծկոցը հաճախ ուժեղանում են գիշերը։ Կարող է դժվար լինել նաև առարկան ամուր բռնելը։
Ինչպե՞ս է օգնում ֆիզիոթերապիան
Ֆիզիոթերապիան օգնում է նվազեցնել ցավը, բարելավել դաստակի շարժունակությունը և վերականգնել ձեռքի ֆունկցիան։
Վարդանանցում մասնագետը նախ գնահատում է դաստակի վիճակը և շարժունակությունը։ Դրանից հետո կազմվում է բուժման անհատական ծրագիր։
Ըստ խնդրի՝ ընտրվում են ֆիզիոթերապիայի համապատասխան մեթոդները։ Բուժման կուրսը կարող է ներառել 8-10 պոցեդուրա։
Ե՞րբ դիմել մասնագետի
Եթե դաստակի ցավը կամ մատների թմրածությունը պարբերաբար կրկնվում են՝ դիմեք մասնագետի՝ պատճառը պարզելու համար։
Հեռ՝ 012 59 21 00