info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Աշխարհում ամեն 8-րդ մարդ վիտամին Դ-ի անբավարարություն ունի

դեկտեմբեր 05, 2023
<p><strong>Աշխարհում ամեն 8-րդ մարդ վիտամին Դ-ի անբավարարություն ունի</strong></p>

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում 2020-2023թթ․-ին ախտորոշվել է վիտամին Դ-ի անբավարարության 9020 դեպք։

Այս մասին ազդարարեց էնդոկրինոլոգ Մարի Ղասաբօղլյանը՝ «Վիտամին Դ, Էվոլյուցիա» զեկույցով հանդես գալով Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կազմակերպած կոնֆերանսի ժամանակ։

Բժիշկը ներկայացրեց վիտամին Դ-ի անբավարարության դերը մի շարք քրոնիկ հիվանդությունների զարգացման, ինչպես նաև արդեն իսկ առկա հիվանդությունների խորացման գործում։

«Օրինակ, վիտամին Դ-ի պակասը կարող է նպաստել 1-ին և 2-րդ տիպի դիաբետի զարգացմանը։ Ապացուցված է նաև վիտամին Դ-ի անբավարարության տարածվածությունն ավելորդ քաշով, գեր երեխաների և դեռահասների մոտ», նշեց Մարի Ղասաբօղլյանը։

Վիտամին D-ի անբավարարությունը կարող է նպաստել նաև գինեկոլոգիական խնդիրների առաջացմանը։ Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ ունեցող աղջիկների 67-85%-ն ունի վիտամին D-ի տարբեր աստիճանի անբավարարություն։

Մեր ներզատաբան Մարի Ղասաբօղլյանը խորհուրդ է տալիս հետազոտվել, եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը՝

  • թուլություն
  • հոգնածություն
  • աշխատունակության անկում
  • քաշի ավելացում։

Ներզատաբանի խորհրդատվության համար զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք։

LOADING