[email protected]

Հոդվածներ

Վիտամին D-ի պակաս. ախտանիշներ և հետազոտություն

հուլիս 11, 2026
<p>Վիտամին D-ի պակաս. ախտանիշներ և հետազոտություն</p>

Վիտամին D-ի պակասը տարածված խնդիր է, որը միշտ չէ, որ անմիջապես նկատելի է։ Օրգանիզմում դրա մակարդակի նվազումը կարող է ազդել ընդհանուր ինքնազգացողության, մկանների և ոսկրերի առողջության վրա։

Հնարավոր ախտանիշներն են՝

  • մշտական հոգնածություն,
  • մկանային թուլություն,
  • ոսկրերի կամ մեջքի ցավ,
  • հաճախակի հիվանդացություն,
  • տրամադրության անկում։

Այս նշանները կարող են հանդիպել նաև այլ առողջական խնդիրների դեպքում, ուստի միայն դրանց հիման վրա եզրակացություն անել ճիշտ չէ։

Վիտամին D-ի մակարդակը որոշվում է արյան լաբորատոր հետազոտությամբ։ Արդյունքների հիման վրա բժիշկը գնահատում է՝ կա՞ արդյոք պակաս և անհրաժեշտ է արդյոք վիտամին D-ի ընդունում։

«Վարդանանցում» իրականացվում է վիտամին D-ի մակարդակի լաբորատոր հետազոտություն։

LOADING