Հոդվածներ
Ի՞նչ են հուշում ոտքերի ծանրությունն ու այտուցը
Ի՞նչ են հուշում ոտքերի ծանրությունն ու այտուցը
Այն, ինչ հաճախ վերագրում ենք սովորական հոգնածությանը, երբեմն կարող է լինել վարիկոզի առաջին ազդանշանը
Նարինեն վարսահարդար է։ Նրա օրն սկսվում է ոտքի վրա և այդպես էլ ավարտվում։ Սկզբում երեկոյան առաջացող ծանրությունն ու այտուցը նա սովորական հոգնածությանն էր վերագրում։ Բայց, երբ այդ զգացողությունները դարձան ամենօրյա, իսկ երակներն ավելի նկատելի, պարզ դարձավ՝ խնդիրը միայն ծանր աշխատանքային օրը չէ։
«Վարդանանց»-ում գնահատվեց Նարինեի երակների վիճակը և ընտրվեց նրան անհրաժեշտ բուժման տարբերակը։ Մեզ մոտ կիրառվում են վարիկոզի բուժման տարբեր մոտեցումներ՝ թե՛ լազերային, թե՛ վիրահատական՝ ըստ խնդրի բնույթի և աստիճանի։ Արդյունքում՝ Նարինեն ազատվեց վաղուց անհանգստություն պատճառող ամենօրյա անհարմարությունից։
Վարիկոզը միայն տեսանելի երակների խնդիր չէ։ Այն հաճախ սկսվում է ոտքերի ծանրությամբ, այտուցով, լարվածությամբ և օրվա վերջում սրվող անհարմարությամբ։
Եթե Ձեզ նույնպես ծանոթ են այս նշանները, «Վարդանանց»-ում կարող եք ստանալ մասնագիտական խորհրդատվություն և ստանալ Ձեզ անհրաժեշտ բուժման ճանապարհը։
Անոթաբանի խորհրդատվության գրանցվելու համար զանգահարեք 010 59 21 00։