info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

«Վարդանանց»-ը կօգնի ձեզ հաղթահարել անքնությունը
հունիս 19, 2023
«Վարդանանց»-ը կօգնի ձեզ հաղթահարել անքնությունը

Տիկին Ռիմայի մոտ անքնություն առաջացավ, երբ տղան ծառայում էր բանակում։

«Փառք Աստծո, տղաս ողջ-առողջ վերադարձավ, բայց դրանից հետո էլ գիշերները քուն չունեմ։ Սուրճի քանակը քչացրել եմ, մեկ-մեկ հանգստացնող դեղեր եմ խմում, օգուտ չկա, մտածում եմ արդեն բժշկի գնալ»,-պատմում է նա։

Անքնության պատճառները, դրա հիմքում եղած նյարդաբանական հիվանդությունները «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում միջդիսցիպլինար հերթական հանդիպման թեման էր։

Նյարդաբանական ծառայության ղեկավար Հռիփսիմե Պոդոսյանը և թերապևտ Լիանա Կիրակոսյանը գործընկերներին ներկայացրեցին անքնության նյարդաբանական և թերապևտիկ ասպեկտները՝ ընդգծելով առաջնային օղակի կարևորությունը խնդիրը ժամանակին ախտորոշելու, կանխարգելման բոլոր հնարավոր միջոցները կիրառելու գործում։ Քննարկվեցին նաև արդի արդյունավետ դեղամիջոցները՝ կարևորելով առանց բժշկի հետ խորհրդակցելու քունը կարգավորող հաբեր չօգտագործելը։

Եթե անքնությունն արդեն սովորական է դարձել, և ֆիզիկական ակտիվությունը, մարզումները, մաքուր օդում զբոսանքն ու մեդիտացիան չեն օգնում պայքարել դրա դեմ, ապա քնի հետ ընկերանալու համար պետք է դիմել մասնագետների օգնությանը. խորհուրդ են տալիս «Վարդանանց»-ի բժիշկները։

LOADING