Հոդվածներ
«Վարդանանց ստացիոնար». ժամանակակից և արդյունավետ լուծումներ՝ Ձեր առողջության համար
«Վարդանանց ստիացիոնար»-ում մենք համադրել ենք ժամանակակից վիրաբուժական օգնությունը և անհատական ուշադրությունը, որպեսզի յուրաքանչյուր բուժառու ստանա ոչ միայն արդյունավետ բուժում, այլ նաև արագ վերականգնում։
Մեզ մոտ մատուցվում են հիվանդանոցային լայն սպեկտրի ծառայություններ։ Ձեզ հասանելի է բարձրակարգ բուժում և արագ ապաքինում ապահովող վիրահատական միջամտությունների ողջ ծավալը:
Վիրաբուժության հիմնական ուղղություններն են՝
- ընդհանուր վիրաբուժություն — ուռուցքների, ճողվածքների և այլ հիվանդությունների արդյունավետ բուժում՝ անհատական մոտեցմամբ
- Էնդոսկոպիկ վիրահատություններ — նվազ ինվազիվ մեթոդով ընթացող միջամտություններ, որոնք նպաստում են արագ ապաքինմանը
- ուրոլոգիա — միզուղիների և տղամարդու վերարտադրողական համակարգի հիվանդությունների բուժում
- օրթոպեդիկ վիրաբուժություն — հենաշարժողական համակարգի խախտումների շտկում, ներառյալ՝ արթրոսկոպիա
- կորոնար և ծայրամասային զարկերակների ստենտավորում — արյան հոսքի վերականգնում` նորագույն տեխնոլոգիաներով:
Մերվիրաբույժների թիմը վերապատրաստվել է Եվրոպայի և ՌԴ լավագույն կլինիկաներում ու սիմուլյացիոն կենտրոններում, ինչը թույլ է տալիս կիրառել նորագույն մեթոդներն ու ապահովել խնամքի միջազգային ստանդարտները։
Օպերացիոն միջին բուժանձնակազմը վերապատրաստվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտում՝ ստանալով բարձր որակավորումը հաստատող վկայականներ:
«Վարդանանց ստացիոնար»-ի մասին կարդալ ավելին՝