Հոդվածներ
«Վարդանանց»-ը հյուրընկալել է «Ուսում» դպրոցի սաներին
մարտ 06, 2024
Աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու նպատակով կազմակերպվել է «Ուսում» դպրոցի սաների այցը բժշկական մեր կենտրոն։
Բնագիտական հոսքի տասներորդցիները շրջեցին բժշկական կենտրոնում, ծանոթացան լաբորատորիայի աշխատանքին։ Նրանք տեղեկացան ախտորոշման ոլորտի ամենաարդիական մեթոդներին, որոնք օգնում են մասնագետներին ապահովել ախտորոշման և բուժման ճշգրիտ արդյունքներ։
«Ուսում»-ի սաների այցը մեր կենտրոն օգնեց նրանց ավելի լավ հասկանալ բժշկական ոլորտում աշխատանքի բնույթն ու կարևորությունը: