Հոդվածներ
Արհեստական բանականությամբ ուլտրաձայնային նոր սարք՝ Վարդանանցում
Արհեստական բանականությամբ ուլտրաձայնային նոր սարք՝ Վարդանանցում
Ե՞րբ եք վերջին անգամ ստուգել Ձեր կրծքագեղձերը։
Կանայք հաճախ ավելի հոգատար են հարազատների, քան սեփական առողջության մասին։ Բայց երբ խոսքը վերաբերում է կանխարգելիչ քայլերին, ընդամենը 15 րոպեն կարող է կյանք փրկել։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի «Քոչար» մասնաճյուղում կրծքագեղձի ամբողջական հետազոտությունը կատարվում է նորագույն տեխնոլոգիայով՝ առավելագույն հստակությամբ։
Մամոլոգիական բաժանմունքը համալրվել է պրեմիում դասի ուլտրաձայնային սարքով (LOGIQ E10), որը համադրվում է արհեստական բանականության հնարավորությունների հետ։ Սա թույլ է տալիս՝
✔ հայտնաբերել փոփոխությունները՝ նույնիսկ ամենավաղ փուլում
✔ ստանալ առավել պարզ և խորը պատկերներ
✔ գնահատել հյուսվածքների կառուցվածքը՝ անկախ դրանց խորությունից։
«Արհեստական բանականության շնորհիվ պատկերներն այժմ անհամեմատ հստակ են։ Մենք կարողանում ենք նկատել անգամ փոքր գոյացությունները և հեշտությամբ տարբերակել դրանց բնույթը՝ բարորակ կամ չարորակ»։
Մամոգրաֆիա՝ GE Pristina սարքով
Ուլտրաձայնային հետազոտությանը զուգահեռ «Վարդանանց»-ում առաջարկվում է նաև մամոգրաֆիա՝ GE Pristina սարքով։ Այն առանձնանում է՝
✔ բարձր զգայունությամբ ու ճշգրտությամբ
✔ նվազագույն ճառագայթմամբ
✔ հարմարավետությամբ - հատուկ վահանակի միջոցով կինը կարող է վերահսկել սեղմման աստիճանը՝ ապահովելով անցավ հետազոտություն։
Pristina մամոգրաֆիան իդեալական է կանանց համար՝ 40 տարեկանից սկսած՝ որպես տարեկան պարբերական զննում, նույնիսկ, եթե առկա չեն գանգատներ կամ տեսանելի փոփոխություններ։
📅 Ո՞ր տարիքից և ի՞նչ հաճախականությամբ անցնել հետազոտություն
• Մինչև 40 տարեկան - ուլտրաձայնային հետազոտություն
• 40-ից հետո - մամոգրաֆիա՝ տարեկան մեկ անգամ։
Պլանավորե՛ք Ձեր առողջության պահպանումն այսօր։
Չե՞ք հիշում՝ վերջին անգամ երբ եք զննում անցել։ Հենց հիմա է Ձեր առողջությունը վերագնահատելու լավագույն պահը։
Ամրագրե՛ք ժամ, տրամադրե՛ք ընդամենը 15 րոպե՝ առողջ ապագայի համար։
📞 011 59-21-00
📍 «Վարդանանց» բժշկական կենտրոն, «Քոչար» մասնաճյուղ: