Հոդվածներ
Լեյկոպլակիայի բուժում ՝ առանց վիրահատության, առանց ցավի
Ինտիմ հատվածի առողջության հետ կապված խնդիրների մասին հաճախ կանայք չեն ցանկանում խոսել։ Մեր փորձառու գինեկոլոգները հիշեցնում են, որ էսթետիկ գինեկոլոգիան առաջարկում է ժամանակակից լուծումներ՝ Ձեր առողջությունն ու ինքնավստահությունը վերականգնելու համար։
Նկատո՞ւմ եք՝
- արտաքին սեռական շուրթերի տեսքի փոփոխություն, մաշկի գունափոխություն
- քոր, որն անհանգստացնում է անդադար, նաև՝ գիշերը
- դիսկոմֆորտ, այրոց՝ միզելիս
- ցավ՝ սեռական հարաբերության ժամանակ։
Այս ախտանշանները կարող են լեյկոպլակիայի մասին վկայել։ Ուստի անհրաժեշտ է դիմել մասնագետների օգնությանը։
«Վարդանանց»-ում լեյկոպլակիան լիարժեք բուժում ենք 𝗠𝗼𝗻𝗮𝗟𝗶𝘀𝗮 𝗧𝗼𝘂𝗰𝗵 սարքով։ Լազերային միջամտության շնորհիվ վերանում է քորը, վերականգնվում մաշկի գույնը։
Բուժումն իրականացվում է առանց վիրահատության, առանց ցավի՝ 𝟐-𝟑 այցի ընթացքում։
Կարևոր է իմանալ, որ լեյկոպլակիան չբուժելու դեպքում հնարավոր է քաղցկեղային վիճակի առաջացում։
Զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք գինեկոլոգի խորհրդատվության համար։