info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Մեր բուժքույրերը վերադարձել են մոսկովյան մեկամսյա վերապատրաստումից

ապրիլ 26, 2024
<p><span style="color:;"><strong>Մեր բուժքույրերը վերադարձել են մոսկովյան մեկամսյա վերապատրաստումից</strong></span></p>

Մեր բուժքույրական թիմը մասնագիտական մեկամսյա վերապատրաստումն անցել է Մոսկվայի Ն․Վ․ Սկլիֆասովսկու անվան հեղինակավոր ինստիտուտում։

Նրանք աշխատել են վիրաբուժության ոլորտի առաջատար մասնագետների հետ, ծանոթացել նորագույն տեխնոլոգիաներին և մեթոդներին, մասնագիտական նոր հմտություններ ձեռք բերել։

«Ինքներս մասնակցել ենք վիրահատության համար ստերիլ սեղանի նախապատրաստմանը և վիրահատության ամբողջ ընթացքին։ Ծանոթացել ենք նաև գործիքների մեքենայացված մանրէազերծման նոր եղանակներին»,- նշում է «Վարդանանց»-ի ավագ բուժքույր Մելանյա Մհերյանը։

Նշենք, որ վերապատրաստումը կազմակերպվել էր մեր նոր՝ Նանսեն մասնաճյուղի բացմանն ընդառաջ։

LOADING