[email protected]

Հոդվածներ

Տոնզիլէկտոմիա. ե՞րբ է անհրաժեշտ նշիկների վիրահատությունը

հուլիս 01, 2026
<p><strong>Տոնզիլէկտոմիա. ե՞րբ է անհրաժեշտ նշիկների վիրահատությունը</strong></p>

Հաճախ կրկնվող անգինաները, քրոնիկ տոնզիլիտը, խոշորացած նշիկները, խռմփոցը կամ քնի ապնոէն կարող են խանգարել շնչառությանը, կլմանը և ազդել կյանքի որակի վրա։

Այս դեպքերում բժիշկը կարող է խորհուրդ տալ տոնզիլէկտոմիա՝ քմային նշիկների հեռացման վիրահատություն։ Այն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ և օգնում է նվազեցնել հաճախակի բորբոքումների ու բարդությունների ռիսկը։

Վիրահատությունից հետո վերականգնումը սովորաբար տևում է 10–14 օր։ Այդ ընթացքում կարևոր է հետևել բժշկի ցուցումներին, ընդունել բավարար քանակությամբ հեղուկ և խուսափել տաք, կծու ու կոշտ սննդից։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում տոնզիլէկտոմիան իրականացվում է փորձառու ԼՕՌ վիրաբույժների կողմից՝ ժամանակակից մեթոդներով և հետվիրահատական հսկողությամբ։

Խորհրդատվության և հերթագրման համար զանգահարեք՝ +374 (12) 59 21 00։

LOADING